Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  9-Ի N 731, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

            Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N1106-Ն ներկայումս գործող որոշումներով կանոնակարգված ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման ընթացակարգերի փոխարեն գործընթացը մեկ միասնական ընթացակարգով և մոտեցումներով իրականացնելու անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ծառայությունների որակի բարելավմանը։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

             Գործող ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներով կանոնակարգված են ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) մինչև մեկ տարի և մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը։ Գործող կարգերի համաձայն ըստ էության նույն գործընթացն իրականացվում է երկու տարբեր  ընթացակարգերի և մոտեցումների հիման վրա։

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

              Նախագծով առաջարկվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը իրականացնել մեկ միասնական կարգով։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել վարձակալական վճարների որոշման և գանձվող վարձակալական վճարների բաշխման գործընթացում միասնական մոտեցումներ, որով կբացառվեն գործընթացում տեղ գտած թերությունները և կպարզեցնեն վարձակալության տրամադրման պայմանները, ինչպես նաև պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կիրառել արդյունավետ և ժամանակակից ձևեր (էլեկտրոնային աճուրդ), մրցակցային դաշտի ապահովում և սակարկությունների ձևով վարձակալության տրամադրման պրակտիկայի լայն կիրառում, գույքի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով վարձակալության տրամադրման ժամանակ ներկայացվող ներդրումային ծրագրերի հիմնավորվածության մակարդակի բարձրացում և դրանց հիմնավորվածության վերաբերյալ ընտրանքային փորձաքննության իրականացում:

 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

             Իրավական ակտի ընդունմամբ պետական մարմինների տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությամբ տրամադրման գործընթացը կիրականացվի մեկ միասնական կանոնակարգով և մոտեցմամբ, ինչը կնպաստի գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աճին, ՊՈԱԿ-ներին, ըկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման տրամադրված գույքի վարձակալությունից գանձվող միջոցների բաշխման գործընթացում միասնական սկզբունքների կսահմանմանը (80%-ն ուղղվի պետական բյուջե, իսկ 20%-ը ՊՈԱԿ-ի բյուջե), իսկ վարձակալական վճարների մեծությունը կսահմանվի շուկայական գնահատման արդյունքներից ելնելով։

  • Քննարկվել է

    10.03.2020 - 25.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6923

Տպել