«Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ կետի իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ներկայացված իրավական ակտի նախագծով սահմանվում է, որ ենթակա են հրապարակման (տրամադրման) իրական սեփականատերերի վերաբերյալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:
-
Քննարկվել է
09.03.2020 - 24.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6284
Տպել