«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ 2020 թվականի N__ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
«1) Որոշման հավելվածը լրացնել 2.1-րդ և 2.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված ընտանիքի կազմը որոշվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետների և 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ հաշվառվան պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում ընտանիքի փաստացի բնակվող անդամների թվով` որպես մեկ ընտանիք:
2.2. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն շաահառու է հանդիանում նաև այն անձը, ով բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չի բերել, սակայն իրավահավաստող փաստաթղթերով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերումն ընթացքի մեջ գտնվելը հավաստող փաստեր և պարտավորություն է ստանձնել այդպիսին ձեռք բերելու համար։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա հասանելիք դրամական միջոցները կփոխանցվեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով։».
2) Որոշման հավելվածի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում» բառերով.
3) Որոշման հավելվածի 23-րդ կետում «սույն կարգի 2-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «սույն կարգի շրջանակներում».
4) Որոշման հավելվածի 25-րդ կետում «սույն կարգի 2-րդ կետով սահմանված շահառու ընտանիքները» բառերը փոխարինել «սույն կարգի 2-րդ, 2.1-րդ, 2.2-րդ կետերով սահմանված աջակցություն ստանալուն հավակնող անձինք» բառերը.
5) Որոշման հավելվածը լրացնել 28.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«28.1. Միգրացիոն ծառայությունը սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում հարցում է կատարում նաև ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն աջակցություն ստանալուն հավակնող անձանց՝ ազգակցական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։»
6) Որոշման հավելվածի 29-րդ կետում «Պետական գույքի կառավարման կոմիտեի,» բառերից հետո լրացնել «Քաղաքաշինության կոմիետի,» բառերը.
7) Որոշման հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետում «2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ» բառերը հանել.
8) Որոշման հավելվածի 39-րդ կետում «կարգի 38-րդ կետով սահմանված» բառերից հետո լրացնել «պետության սեփականության փոխանցելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումը և», և լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Պետական գույքի կառավարման կոմիտեն պետական սեփականությանը փոխանցված գույքի օտարումն իրականցում է աճուրդ անցկացնելու միջոցով։».
9) Որոշման հավելվածի Ձև N 4-ում լրացնել 2.3.4. և 2.3.5. կետեր հետևյալ բովանդակությամբ.
«2.3.4. Բնակարանի գնման վկայագիրը ստանալու հետո դեռևս ՀՀ քաղաքացիություն չունենալու դեպքում ձեռքբերել ՀՀ քաղաքացիություն մինչև սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրի հիման վրա դրամական միջոցների փոխանցումը.
2.3.5. Ազատել զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը։»»։
- Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` 2,169,750.0հազ. դրամ ուղղել Միգրացիոն ծառայության կողմից 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովման նպատակով բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման միջոցով բնակարանների խնդիրների լուծմանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
05.03.2020 - 20.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6640
Տպել