Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » ----------- 2020 թվականի N –Ն
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի» 161 հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել պետական օժանդակությունների վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու կարգը և ժամկետները` համաձայն հավելված 1-ի:
- 2. Հաստատել պետական օժանդակությունների վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
– N- որոշման
Պետական օժանդակությունների վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու կարգ և ժամկետներ
- Սույն կարգով կարգավորվում են պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվություն ներկայացնելու կարգին և ժամկետներին առնչվող իրավահարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):
- Սույն կարգի իմաստով պետական օժանդակության տրամադրման պահ է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից պետական օժանդակություն ստացողին պետական օժանդակություն տրամադրելու նպատակով ընդունված համապատասխան իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրը կամ պետական օժանդակության տրամադրման գործողության կատարման օրը, եթե պետական օժանդակության տրամադրման համար իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
- Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են պետական օժանդակության տրամադրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սույն կարգի ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել իրենց կողմից մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքը ուժի մեջ մտնելը տրամադրված և շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ համաձայն հավելված 2-ի:
- Կառավարության որոշմամբ տրամադրվող պետական օժանդակությունների վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը Հանձնաժողովին է տրամադրում այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը:
- Պետական օժանդակություն տրամադրող մարմինները սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով պահանջված տեղեկատվությունը (այսուհետ նաև՝ Տեղեկատվություն) Հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով՝ պատշաճ վավերացված ձևով` Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի կամ այլ համակարգով (այսուհետ՝ Համակարգ), իսկ Համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով՝ պատշաճ վավերացված ձևով` կցելով էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
- Եթե Տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պահպանման ենթակա գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ապա պետական օժանդակություն տրամադրող մարմինն այդ մասին համապատասխան նշում է կատարում՝ մատնանշելով տեղեկատվությունը որպես գաղտնիք դիտարկելու իրավական հիմքը:
- Հանձնաժողովն իրավասու է պետական օժանդակություն տրամադրող մարմնից պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում, եթե ներկայացված Տեղեկատվությունն ամբողջական չէ կամ եթե առկա են հակասություններ Հանձնաժողովի մոտ առկա տեղեկատվության և պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից ներկայացված Տեղեկատվության միջև, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են Հանձնաժողովին ներկայացնել լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով:
- Եթե պետական օժանդակություն տրամադրող մարմինը տրամադրվող պետական օժանդակության չափի կամ արժեքի վերաբերյալ հստակ ցուցանիշ չունի, ապա կարող է ներկայացնել մոտավոր ցուցանիշ՝ նշում կատարելով այն մասին, որ այդ ցուցանիշը մոտավոր է:
- Պետական օժանդակություն տրամադրող մարմինը և դրա պաշտոնատար անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Տեղեկատվության չներկայացման կամ ներկայացված Տեղեկատվության ոչ հավաստի կամ ոչ ամբողջական լինելու համար:
-
Քննարկվել է
24.02.2020 - 10.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Դիտումներ` 8452
Տպել