-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի ------------------------- ----- -ի
№ --------- արձանագրային որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
- ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
- Բակային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
- ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
- Հայեցակարգը մշակված է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման №2 հավելվածի 86-րդ կետի:
- Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում բակային և մասսայական սպորտի համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
- Ներկայումս համայնքներից շատերում բնակչության ֆիզիկական ակտիվության հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դերակատարում ունեն ակտիվ կենսակերպի համար պայմաններ և հնարավորություններ ստեղծելու գործում:
- Բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումները հիմնված են հետևյալ կարևոր սկզբունքների վրա՝
- ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածություն, առողջ ապրելակերպի գաղափարի տարածու.
- բնակչության առողջության ամրապնդում ու ֆիզիկական զարգացում, երկարակեցության ապահովում.
- ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն.
- տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովում.
- բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում.
- բնակչության շրջանում մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորում, նրանց ընդգրկում մարզական զանգվածային միջոցառումներում.
- մասսայական սպորտով զբաղվող մարդկանց թվի աճի ապահովում:
-
Քննարկվել է
22.05.2017 - 09.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Հանրային քննարկում
22.05.2017 15:43
davidbaghumyan@mail.ru
Դիտումներ` 8004
Տպել