Գտնվում է ՀՀ կառավարությունում
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի «այսուհետ` Օրենք» 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «Քաղաքաշինության բանագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով. «
7. |
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (I- III կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
8. |
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (IV-V կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
9. |
Շինարարության իրականացում (I կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
10. |
Շինարարության իրականացում (I-II կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
11. |
Շինարարության իրականացում (I-III կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
12. |
Շինարարության իրականացում (I-IV կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
13. |
Շինարարության իրականացում (I-V կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
14. |
Ինժեներական ծառայություն (I կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
15. |
Ինժեներական ծառայություն (I-II կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
16. |
Ինժեներական ծառայություն (I-III կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
17. |
Ինժեներական ծառայություն (I-IV կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
18. |
Ինժեներական ծառայություն (I-V կատեգորիա) |
ԿՄ |
|
|
|
|
Ո |
Հ |
|
»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 6. ենթակետերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 5. Անցումային դրույթներ
- Մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում պայմանագրային պարտավորություններ ստանձնած լիցենզավորված անձանց լիցենզիաների գործողությունը դադարում է համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները և պարտականությունները ավարտելուց կամ դադարելուց մեկ օր հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 19-րդ հոդվածի 16-րդ մասը լրացնել հետևյալ կետերով.
«16.6. |
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 120-ապատիկի չափով |
16.7.
|
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (IV-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 240-ապատիկի չափով |
16.8. |
Շինարարության իրականացման (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
16.9. |
Շինարարության իրականացման (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 160-ապատիկի չափով |
16.10. |
Շինարարության իրականացման (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 240-ապատիկի չափով |
16.11. |
Շինարարության իրականացման (I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 320-ապատիկի չափով |
16.12. |
Ինժեներական ծառայության (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
16.13. |
Ինժեներական ծառայության (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 120-ապատիկի չափով |
16.14. |
Ինժեներական ծառայության (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 180-ապատիկի չափով |
16.15. |
Ինժեներական ծառայության ( I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան |
բազային տուրքի 240-ապատիկի չափով |
16.16. |
Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակի լիցենզիայի ներդիրի յուրաքանչյուր փոփոխության համար՝ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ մասի 16.1-րդ, 16.1.1-րդ, 16.2-րդ, 16.3-րդ, 16.4-րդ և 16.5-րդ կետերը:
Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտները
1. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքը, վարչատարածքային միավորների տարածքները, դրանց առանձին խմբերը, հատվածները, հողակտորները,
2) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.
3) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.
4) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.
5) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները.
2. Քաղաքաշինական օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ բարդության և շինարարական միջամտության տեսակի դասակարգվում են ռիսկայնության աստիճանի հինգ կատեգորիաների:
4. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:
5. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված պաշտպանական նշանակության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ բառերով, իսկ «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) ապահովել շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.»
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.
«Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:
3. Կառուցապատողի համաձայնությամբ և օրենքով սահմանված համապատասխան ինժեներական ծառայության լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները
1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝
1) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն.
2) Շինարարության իրականացում.
3) Ինժեներական ծառայություն:
3. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական ծառայությունն իր մեջ ներառում է ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է.
1) շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողության կարգը,
2) շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:
3)պաշտպանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:
-
Քննարկվել է
17.02.2020 - 03.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 8846
Տպել