Հիշել նախագիծը

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 2020 թվականի N  - Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շար-քային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 20-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`

     1) ռազմական ունակությունների կատարելագործման,

     2) մասնագիտական վերապատրաստման,

     3) մասնագիտական պատրաստման,

     4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 374 քաղաքացու, որոնցից 233–ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական կազմի, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 57 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 29-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 6 - 12-ը ներառյալ,  

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 144 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 7 -  13-ը ներառյալ, 45 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 - 22-ը ներառյալ, 

      3) հետախուզական մասնագիտություններով` 32 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 29-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 5 - 11-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 20 - 29-ը ներառյալ,   

      4) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 26-ը ներառյալ, 

      5) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հունիսի 1 - 7-ը ներառյալ, 

      6) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 - 19-ը ներառյալ, 

      7) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 11 - 20-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

               2020թ.

                      Երևան

 

  • Քննարկվել է

    14.02.2020 - 29.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7746

Տպել