«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին»
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստի թիվ 2 արձանագրությունը (կցվում է), անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում:
Հրամանի նախագծի նպատակն է՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաներով արդիականացման համար Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետից Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ցանկից սկսած 790,0ՄՀց հաճախականությունից մինչև 801,0 ՄՀց ռադիոհաճախականությունը ներառյալ և 832,0 ՄՀց ռադիոհաճախականությունից բարձր և մինչև 842,0ՄՀց ռադիոհաճախականությունը ներառյալ տիրույթները առանձնացնել առևտրային նպատակներով օգտագործելու համար:
Հրամանը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխությունները վերապահված է իրավասու մարմնին:
-
Քննարկվել է
04.02.2020 - 21.02.2020
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7097
Տպել