Հիշել նախագիծը

ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________________201   թվականի N _______-Ն

ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------------------------------------------------------------------------------------

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել` դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին  ներկայացվող պահանջները համաձայն հավեկվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  

 

 

ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Մասնագիտական հրատարակություններում դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
  • Դեղի անվանումը,
  • Դեղի ակտիվ բաղադրատարր(եր)ի համընդհանուր անվանումները,
  • Դեղաձևը,
  • Դեղի կիրառման ցուցումները, հակացուցումները, դեղաչափերը և ընդունման եղանակները
  • Դեղի կիրառման հրահանգները և հատուկ նախազգուշացումները,
  • Դեղի փոխազդեցությունները այլ դեղերի հետ կամ այլ բնույթի փոխազդեցությունները,
  • Դեղի կիրառումը վերարտադրողական տարիքում, հղիության և կրծքով կերակրման շրջանում,
  • Դեղի ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (տրանսպորտային միջոցների վարում, մեխանիզմների հետ աշխատանք)
  • Դեղի կողմնակի ազդեցությունները,
  • Գերդեղաչափումը,
  • Դեղի անհամատեղելիությունը այլ դեղերի հետ,
  • Դեղադինամիկա (դեղի ազդման մեխանիզմները և ազդեցությունները)
  • Դեղակինետիկա (դեղի ազդման մեխանիզմները և ժամանակաընթացքը)
  • Դեղի պահպանման առանձնահատկությունները (առկայության դեպքում),
  • Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տվյալները

Դեղի գրանցման համարը

  • Քննարկվել է

    18.05.2017 - 03.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9274

Տպել