Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-------------  2020 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածի`
  • 2-րդ կետում`

    ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ`  նոր «դ» և «ե» ենթակետեր`

«դ) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին (այսուհետ՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողներ) .

ե)  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողներին (այսուհետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողներ) :».

  բ. վերջին պարբերության մեջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողներին  ուսանողական նպաստներ տրամադրվում են համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահից մինչև ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան երեխաների չափահաս դառնալը:»:

       2)  2.1 կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

  3)  2.2  կետում հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը.

  4) 2.3 կետում՝

ա.  «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով,

 բ. լրացնել նոր նախադասություն`

  «Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 2.1 կետով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:»:

 5) 2.4 կետում հանել «Ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների համապատասխան միավորի (մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ միջին որակավորման գնահատականի) նվազագույն շեմերը յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:» նախադասությունը:

     6) լրացնել հետևյալ բովանդակությամբ`  նոր 2.6–րդ կետ.

«2.6 Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի՝ 20 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրում է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության:»:

    7) 4-րդ կետում  լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություն.

      «Սույն կետի պահանջները չեն տարածվում ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողներ վրա:»:

   8) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

      «Առաջին կուրսում պետական կրթաթոշակ  տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:»:

   9) լրացնել նոր՝ 13.1 կետ՝

     «13.1 Պետական կրթաթոշակ չի տրամադրվում ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողներին»:

  1.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    23.01.2020 - 09.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9096

Տպել