Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2020 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամ­տային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N1 հավելվածի 30-րդ կետի 5-րդ ենթակետը` «ըստ վարձու աշխատողների» բառերից հետո լրացնել «, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) թվաքանակը» բառերով,

2) որոշման N3 հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում` «փաստացի աշխատած ժամերը» բառերից հետո լրացնել «գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) թվաքանակը,» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    18.01.2020 - 02.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7712

Տպել

Առաջարկներ`

Art Zak

21.01.2020

Առաջարկություններ 1. Նախագծում Պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ ավելացնել նաև Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, քանի որ Տեղական ինքնակառավարման մարմինները ևս ընդգրկված են /չներկայացնողների/ թվարկման մեջ: 2. Հաշվի առնելով, որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասը գործում է ինքնուս կառավարման ձևերով և սկզբունքներով և, որպես կանոն, չի ունենում կազմակերպության հատատված կառուցվածք ու հետևաբար հաստիքացուցակ, իսկ աշխատատեղը փաստացի հայտարարվում է անձի աշխատանքի ընդունման պահով, ահրաժեշտ է. սահմանել ՞թափուր հաստիք ՞ հասկացությունը նմանատիպ կազմակերպությունների համար և դրա առկայության հիմքը: Հարցին առընչվող ՀՀ ՞Աշխատանքային Օրենսգրքի՞ 86 հոդվածում սահմանում տրված չէ: հստակեցնել ձեռնարկատիրական միավորի պարտականություններն ու պատասխանատվությունը ՛թափուր հաստիքների՛ մասին տեղեկատվության ներկայացման մասով: 3. Հաշվի առնելով, որ սահմանվող գործառույթը առաջացնելու է հարկ վճարողի մոտ լրացուցիչ ՛վարչական բեռ՛, անհրաժեշտ է ՛թափուր հաստիքի հայտավորման՛ այս նորմի հետ միաժամանակ ընդունել հարակից այն նորմատիվային ակտերը, որոնցով նախատեսվում է օգտագործել ստացված տեղեկատվությունը, մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 4. Ընդհանուր առմամբ այս նորմի ներմուծումն ավելորդ է որպես հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվություն, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող էր ստացվել թիրախային դիտարկումների կամ վիճակագրական մարմնի միջոցով:

Տեսնել ավելին