Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

«21. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված իր կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի առուվաճառքի գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-րդ կետով.

«55) Սպանդանոցային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև անմիջական սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից վերամշակված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում «64-րդ և 65-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «64-րդ, 64.1-րդ և 65-րդ հոդվածներով» բառերով:

          Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1-րդ հոդվածով.

          «Հոդված 64.1. Ավելացված արժեքի հարկի 7 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքները

  1. ԱԱՀ-ի 7 տոկոս դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածովսահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 7 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
  2. ԱԱՀ-ի 7 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` կառավարության սահմանած ցանկում ընդգրկված գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքիօտարումը` Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի, դրա վերամշակման արդյունքում ստացված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի  իրացումից ստացվող եկամուտների, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում երեսուն տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ երեսուն տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի, դրա վերամշակման արդյունքում ստացված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի  իրացումից ստացվող եկամուտների մասով: Սույն մասի կիրառության իմաստով`:»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

  • Քննարկվել է

    16.01.2020 - 31.01.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11797

Տպել