Հիշել նախագիծը
«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ հանել «բարձրաստիճան» բառը.
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «Բարձրաստիճան» բառը փոխարինել «Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերով.
- 2-րդ մասում «Գործադիր իշխանության» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով և հանել «բարձրաստիճան» բառը.
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
13.01.2020 - 28.01.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 7871
Տպել