Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու և կենտրոնացված մատակարարի մոտ անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները հաշվառելու կարգերը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­­տակը ս.թ. հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան հար­կա­յին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հուն­իսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապե­տու­թյան հար­կային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրեն­քում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփո­խություն կատարելու մասին» ՀՕ-68-Ն ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հո­վելն է:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Վերո­­­նշյալ օրենքով սահմանվել է, որ ակցիզային հարկից ազատվում են կենտրոնացված մատա­կա­րա­րումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախա­տեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակա­րա­րումը կեն­տրո­նացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատա­կա­րարը պար­տա­վոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում ապրանքները մատակա­րա­րել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրո­նաց­ված մատա­կարարի կար­գա­վի­ճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմա­կեր­պիչը: Ամրագրվել է նաև, որ անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճա­րո­ղին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմ­նին տեղե­կաց­նելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ ապրանքները հաշ­վառելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Խնդիրն այն է, որ անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հար­կա­յին մարմնին տեղե­կաց­նելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ ապրանք­­ները հաշվառելու կարգեր սահմանված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակա­րարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղե­կաց­նելու, ինչ­պես նաև կենտրոնացված մատակարարի մոտ ապրանքները հաշվառելու կարգերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կար­գա­վի­­ճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղե­կաց­նելու, ինչպես նաև կենտրո­նաց­ված մատա­կարարի մոտ ապրանքները հաշվառելու կարգերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըՆախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել անմաքս առևտրի խանութի կազմա­կերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամա­դրելու մասին հար­կա­յին մարմնին տեղե­կաց­նելու, ինչպես նաև կենտրոնացված մատա­կա­րարի մոտ ապրանքները հաշվառելու կարգերը:
  • Քննարկվել է

    26.12.2019 - 10.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7301

Տպել