Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………….................. 2019 թվականի N …….. – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N1318-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) Որոշման N1 հավելվածի՝
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«է. SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,»,
բ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի հնարավոր չլինի գործարկել սարքը:»,
գ. 12-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«9) տոկոսային կամ գումարային զեղչի հաշվարկ.»,
դ. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`
Գրառման տեսակը |
Նկարագրություն |
Ձևաչափ |
ՀԴՄ գրանցում |
r:<time>, <tin>, <crn>, <serial> |
|
ՀԴՄ գրանցում |
Գրանցման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը |
<tin> |
|
ՀԴՄ-ի գրանցման համարը |
<crn> |
|
ՀԴՄ գործարանային համարը |
<serial> |
|
ՀԴՄ ապաակտիվացում |
c:<time>,<tin>,<crn>,<serial> |
|
ՀԴՄ ապաակտիվացում |
ՀԴՄ ապաակտիվացման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը |
<tin> |
|
ՀԴՄ գրանցման համարը |
<crn> |
|
ՀԴՄ գործարանային համարը |
<serial> |
|
Բաժնի ստեղծում |
nd:<time>,<departmentId>,<taxMode> |
|
Բաժնի ստեղծում |
Բաժնի ստեղծման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
Տվյալ բաժնի համարը |
<departmentId> |
|
Հարկման տեսակի նույնականացման համարը |
<taxMode> |
|
ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում |
p:<time>, <id>, <lottery-info>, [<receipt-info>] |
|
ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում |
Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
ՀԴՄ կտրոնի համարը |
<id> |
|
ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը |
<lottery-info> |
|
{<dId>:<totalWithTax>:<tax>} յուրաքանչյուր բաժնի համար, բաժանված ստորակետներով |
<receipt-info> |
|
Բաժնի նույնականացման համարը |
<dId> |
|
Ընդհանուր գումարը տվյալ բաժնում՝ ներառյալ ԱԱՀ |
<totalWithTax> |
|
Ընդհանուր ԱԱՀ գումարը տվյալ բաժնում |
<tax> |
|
Կտրոնի վերադարձ |
p:<time>, <id>, <crn>, <serial> |
|
Կտրոնի վերադարձ |
Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
Վերադարձվող կտրոնի համարը |
<id> |
|
Վերադարձի կտրոնի համարը |
<tin> |
|
ՀԴՄ գրանցման համար |
<crn> |
|
Համաժամանակեցում |
s:<time>, <status> |
|
Համաժամանակեցում |
Համաժամանակեցմանժամը unix timestamp տեսքով |
<time> |
1- եթե համաժամանակեցումը հաջողվել է |
<status> |
|
0- եթե համաժամանակեցումը չի հաջողվել |
2) Որոշման N3 հավելվածի՝
ա. 15-րդ կետում «որն» բառից հետո լրացնել «առավելագույնը 3 ժամվա ընթացքում» բառերը,
բ. 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«16. Սպասարկման կենտրոնը իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:»,
գ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
24.12.2019 - 08.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7400
Տպել