ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտներում առաջ եկած խնդիրներով: Համախառն եկամտից կորուստների նվազեցման 1%-ի սահմանափակումը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ առանձին ոլորտներում, մասնավորապես՝ թողարկվող պահման կարճ ժամկետ ունեցող կաթնամթերքի և մսամթերքի համար մանրածախ առևտրում ժամկետանց են դառնում տրամադրված ապրանքների 5-10 %-ը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս հանրապետության կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար լրջագույն խնդիր է տարեկան 1 տոկոսի չափով շահութահարկից նվազեցումը` քանի որ, պայմանավորված տեխնոլոգիական խնդիրներով, տարեկան որակական կորուստը կազմում է 1-ից ավել` մոտ 5-7 տոկոս:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ըստ ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ կետի փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի չափով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախատեսվում է կաթնամթերք և մսամթերք արտադրող ընկերությունների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` համաձայնեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է ներկայիս տարեկան գործող շահութահարկիից 1 տոկոս նվազեցումը դարձնել ոչ պակաս քան 5 տոկոսի չափով:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի նախատեսվում:
-
Քննարկվել է
18.12.2019 - 10.01.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6223
Տպել