«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստր, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների ձևերը, հարցումների իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայում պետական կառավարման մի քանի մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա: Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող:
Այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:
2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը:
Այսպիսով, նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում Կառավարության մեկ որոշման շրջանակներում կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պետական մարմինների միջև հաղորդակցությունը՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային հարցումներ իրականացնելու և դրանց պատասխանները ստանալու մասով՝ կարգավորումների հիմքում դնելով միասնական չափանիշներ:
-
Քննարկվել է
16.12.2019 - 08.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6554
Տպել