ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ
-
18 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 393-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և նրանում դեղի հերթական համարը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասում «համարին» բառից հետո լրացնել «իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների դեպքում՝ նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և նրանում դեղի հերթական համարին» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմապիտակները պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաև դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և նրանում դեղի հերթական համարը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
16.12.2019 - 31.12.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն, Պետական եկամուտներ, Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 9095
Տպել