ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N424-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N1024-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N424-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N1024-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում նախատեսված ժամկետների վերանայման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ N3 հավելվածում ընդգրկված գույքերից մեկի մասով տվյալների ճշգրտման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
· ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզպետարանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության անունից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել է որոշման հավելվածում նշված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերը, որից հետո մարզպետարանի կողմից մեկնարկել է այդ գույքերի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը՝ շահառու հանդիսացող ընտանիքների հետ: Ընդ որում, որոշման համաձայն նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը կատարվել են Որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսավորման աղբյուրների հաշվին, իսկ 2019 թվականի նոյեմբերի 1-ից հետո՝ ծրագրի շահառուների հաշվին: Հաշվի առնելով, որ 2019 թվականի տարեվերջի դրությամբ թվով 198 գույքից նվիրատվության պայմանագրեր են կնքել 143 ընտանիք, իսկ 55-ը դեռևս չեն կնքել, ինչպես նաև այն հանգամանքը, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի տարեվերջ: Ըստ այդմ, նախատեսվում է Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը: · ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ N3 հավելվածի 4-րդ կետում ընդգրկված կիսակառույցի մասով պայմանագրի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ գույքի մասով առկա են անճշտություն: Մասնավորապես, շահառու Ռաֆիկ Սարգսի Պետրոսյանի կիսակառույցի դեպքում ամրագրված է դրա փաստացի պատրաստվածության աստիճանը, մինչդեռ այս կիսակառույցի մացով կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքներ չեն կատարվել (կիսակառույցը փուլային եղանակով կառուցվել է բնակչի կողմից): Ըստ այդմ, փոփոխման ենթակա է այդ գույքի մասով կառուցապատողի կողմից ստացված կանխավճարից հաշվանցվող գումարի չափն, ինչպես նաև ընդհանուր գումարի չափը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ժամկետների վերանայում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ տեղ գտած տվյալների ճշտում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ժամկետների վերանայման և ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման N1 հավելվածում մեկ գույքի մասով տվյալների ճշտման միջոցով այդ որոշումներով նախատեսված աշխատանքների ապահովում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի առաջարկությունը: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ժամկետների երկարաձգում և վերանայում և ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման N1 հավելվածում մեկ գույքի մասով հաշվանցվող գումարի չափի նվազեցում: |
-
Քննարկվել է
13.12.2019 - 28.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 7027
Տպել