Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ՚)

Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները՝ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:

  • Քննարկվել է

    06.12.2019 - 21.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12493

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

06.12.2019

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ բաժնի նախավերջին պարբերություն վերջին նախադասություն նշված է Հարկ է նշել, որ էլեկտրական մեքենաների՝ տնտեսություն աստիճանական մուտքը ևս հնարավոր է իրականացնել բացառապես արևային և քամու հզորությունների հաշվին՝ նվազեցնելով ներկրվող բնական գազի ծավալը։ ինչով է պայմանավորված բառարապեսությունը? կառուցելով 600ՄՎտ-ից 1000ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկ միանգամից բոլոր հարցերը կլուծվեն: Իտարբերություն արևային ՖՏ կայանների ԱԷԿ-ները աշխատում են շուրջօրյա, կախված չեն եղանակային պայմաններից, ապահովում են ՀՀ տնտեսության կայուն զարգացումը, ապահովում են գիտական պոտենցիալի կայուն զարգացումը, գիտելիքահենք են, գրավական են հանդիսանում ՀՀ անվտանգության ապահովման, կախված չեն գազի մատակարարումների խափանումից կամ քաղաքական դիրքորոշումներից: Միջուկային վառելիքը ներմուծվում է տարեկան մեկ անգամ, հնարավոր է կազմակերպել թարմ միջուկային վառելիքի պաշարներ և ներմուծել այն 3 տարին մեկ անգամ ինչով և կապահովվի ԱԷԿ-ի աշխատանքի անխափանությունը, հետևաբար ՀՀ տնտեսության կայուն զարգացումը: Արևային և հողմայն էներգետիկայի օգտագործումը ողջունելի է սակայն անթույլատրելի է դա իրականացնել ԱԷԿ-ի հաշվին, դա կարելի է անել գազի ներկրման հաշվին օրինակ Երևանի ՋԷԿ-ի 2րդ էներգաբլոկի փոխարեն, հաշվի առնելով վերջինիս կողմից առաջարկվող էլ. էներգիայի սակագինը:

Արտեմ Պետրոսյան

06.12.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ էներեգտիկայի համակարգի զարգացման ծրագրի (մինչև 2040թ) վերաբերյալ 1. Էներգետիկայի բնագավառի զարգացման ՀՀ կառավարության տեսլական բաժնում նշված է, որ էներգետիկայի բնագավառը պետք է լինի ՆԵՐԱՌԱԿԱՆ, խնդրում եմ բացատրել թե ինչ նկատի ունեք: 2. Նույն բաժնում նշված է ՄԱՔՈՒՐ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ՝ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ, արդյոգ սա նշանակում է որ էներգախնոյողը կայուն զարգացող է? 3. Երկրորդ պարբերությունում նշված է ավելի գլոբալ էներգետիկ շուկաների ինտեգրման մասին, խնդրում եմ պարզաբանել որ շուկաների մասին է խոսքը? 4. Էներգետիկ բնագավառի զարգացման ծրագիր-ժամանակացույցի համար հիմք են հանդիսանում ՀՀ սահմանադրությունը, ՀՀ օրենքները և ՀՀ կառավարության ծրագիրը, միևնույն ժամանակ ռազմավարության ներդրման ծրագիր ժամանակացույցը պետք է հանդիսանա ռազմավարության անբաժանելի մաս և հաստատվի ռազմավարության հետ մեկ տեղ: 5. Էներգետիկ բնագավառի զարգացման հիմնական առաջնահերտություններ բաժնում նշված է՝ արևային կայանների կառուցումը, հանդիսանալով տնտեսապես ամենաշահավետը Հայաստանի պարագայում, արդյոք առկա են ապացույցներ այս պնդման համար? Արդյոք կատարվել են համակարգային վերլուծություններ, ռեժիմային հաշվարկներ և արդյոք վերլուցվել է համակագի վրա ավելացող բեռը հաշվի առնելով ՀՀ էներգետիկական համակարգի ավտոմատ կառավարման սարքավորումների արդիականացման համար պահանջվող միջոցները: 6. Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ևս մեկ անգամ երկարաձգման հարցի վերաբերյալ առաջարկում եմ հստակեցնել նախատեսվող ժամկետները և այն միջոցները որոնք անհրաժեշտ կլինեն դա իրագործելու համար: Ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ քաղաքականությունն ուղղված է անգտանգության գերակայության վրա անկախ իրականացվող որևէ տնտեսական կամ սոցիալական քաղաքականությունից: 7. Հստակեցված չէ նոր ԱԷԿ-ի կառուցումը, հաստատված չէ նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը: Երբ և ում միջոցներով են իրականացվելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման քաղաքականությունը երբ ՀՀ կառավարությունում արկա չէ գետ մեկ մասնագիտացված կառույց, որը կհամակարգի ատոմային էներգետիկան: (Միջուկային անվտանգության կարգավորող մարմինը չի համակարգում և չի մշակում ՀՀ կառավարության քաղաքականություն, այլ կարգավորում է անվտանգությունը): 8. Հյուսիս Հարավ տարանցիկ միջանցքի կառուցման ծրագրում նշված է փոխշահավետ էլեկտրաէներգիայի առևտրի մասին, անհրաժեշտ է երկու բառով բացել առևտուր կոչվածը, նկատի ունեք Գազ-էլ.էներգիա պարսկական պայմանագրի ընդլայնում, թե ՀՀ-Վրաստան սեզոնային փոխհոսքերի իրականացում, իսկ մի գուցե իրական առևտուր, առկա արդյոք պայմանավորվածություն, Համաձայնագիր, հարևան երկրների հետ? 9. Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը մեկնարկել է դեռ 2016 թվականից, հաստատվել են բազմաթիվ կանոններ, իրականացվել է ՀՀ օրենսդրության փոփոխություններ, ռազմավարությունում նշված փաստը՝ ՀՀ էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս մոդելը կիրարվում է 2004 թվականից և հիմնված է միակ գնորդ վաճառող սկզբունքի վրա բացարձակ սուտ է: 10. Էլեկտրաէներգիայի արտադրող հզորությունների զարգացում բաժնում՝ a. Հայաստանի Էլեկտրաէներգիան հիմնակում արտադրվում է երեք տիպի, տիպի բառից հետո ավելացնել էլեկտրակայան բառը b. Հայկական ԱԷԿ-ում վերջին երեք տարիների ընթացքում արտադրված էլեկտրաէներգիան կազմել է ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի առավելագույնը 35% (հաշվի առնելով շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը) անհրաժեշտ է կատարել ուղղումներ c. Հայկական ԱԷԿ-ի տեղակայված հզորությունը 880 Մվտ է, ներկայումս աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը տեղակայված 440 ՄՎտ հզորությամբ, ՀՀ բնական պայմաններում 407,5 ՄՎտ d. Ուղղել բոլոր էլեկտրակայանների տեղակայված հզորությունը e. Արդյոք թայմս հարթակը հաշվի է առնում ՀՀ էներգահամակարգի անվտանգության և հուսալության ցուցանիշները, f. արդյոք թայմս հարթակը հաշվի է առնում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման համակարգերը? g. Թայմսով ներկայացված նվազագույն ծախսերով էներգահամակարգի զարգացման ծրագիրը ապազգային փաստաթուղթ է որում հաշվի չեն առնվել ՀՀ ռազմավարական նշանակության, ՀՀ անվտանգության ապահովման համար օրհասական նշանակություն ունեցող փաստեր, անգամ չի դիտարկվել ՀՀ Վարչապետի տեսլականը այն որ 2040 թվականին ՀՀ բնակչությունը կլինի շուրջ 5 մլն, h. Գործող ատոմակայաին ռեսուրսը սահմանափակ է և այն հնարավոր չէ անվերջ երկարաձգել, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նոր ԱԷԿ-ի կառուցման գործընթացում: i. Ավելի փոքր հզորությամբ ԱԷԿ կառուցելով մենք կմեծացնենք ՀՀ կախվածությունը ներկրվող գազից (այսօրվա համեմատ) և կավելացնենք CO արտանետումների քանակը, j. Արևային և հողմային կայանների օգտագործմամբ ոչ թե կնվազեցնենք ՀՀ էներգահամակարգի ընդհանուր ծախսերը այլ շեշտակի այդ ծախսերը կաճեն, չկա գետ մեկ արևային ՖՏ պանել որն արդադված լինի արևային ՖՏ կայանի օգնությամբ ստացված էլեկտրական էներգիայով, հաշվի առնված չեն համակարգային ներդրումները, ավտոմատ կառավարման համակարգի արդիականացումը, k. ՀՀ բարձրավոլտ ցանցերը իրականացնում են բարձր լարման էլեկտրաէներգիայի փոխադրում այլ ոչ թե հաղորդում, 11. Ռազմավարության մեջ նշված չեն այն միջոցները և ժամանակահատվածը, որի ընթացքում կիրականացվեն ռազմավարության դրույթները, չկա հստակ պատկերացում երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և հուսալիության վերաբերյալ: 12. Տվյալ փաստաթուղթը կոչել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն շատ դժվար է, անհրաժեշտ է այն հիմնովին վերանայել հաշվի առնելով երկրի և ժողովրդի արջև ստանփնած պարտավորությունները: Ամփոփելով վերոգրայլը կարող եմ եզրակացնել, որ սույն փաստաթուղթը մշակվել է ոչ մասնագետների կողմից, հաշվի չեն առնվել մասնագիտական կառույցների դիրքորոշումները

Տեսնել ավելին