Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ---------------- 2019 թվականի N -------   -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 138-Ն որոշումը շարադրելնոր խմբագրությամբ.

 

«6 փետրվարի 2003 թվականի N 138-Ն

 

«ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03025) վերանվանել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2․ Հաստատել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

  1. Թույլատրել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1 ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների կատարում և հրահանգների կազմում,

2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում,

3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարում և որակի գնահատում,

4) պարարտանյութերի և կենսախթանիչների կիրառման հարցում հրահանգների կազմում, մասնագիտական խորհրդատվության իրականացում,

5 գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացում, բացառությամբ պետական պատվերի ծրագրի շրջանակներում ընդգրկված հիվանդությունների,

6 գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում,

7 գյուղատնտեսական կենդանիների նախասպանդային զննումների իրականացում։

  1. «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.12.2019 - 21.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7660

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

20.12.2019

Քննարկման ներկայացված <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում եմ. Որոշման նախագծի 1-ին կետով սահմանված նոր խմբագրությամբ որոշման՝ 1. 3-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում հստակեցնել կոնկրետ ինչ հրահանգներ պետք է կազմի, բացի այդ հաշվի առել, որ հրահանգը ենթադրում է անձանց համար կատարման ենթակա գործողություններ, մինչդեռ ՊՈԱԿ-ը անձանց համար պարտադիր կատարման ենթակա ակտեր չի կարող արձակել, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ակտով է հրահանգը սահմանվելու: բ/ 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում կատարելու համար արդյո՞ք ՊՈԱԿ-ն ունի լաբորատոր կարողություններ և մասնագիտական ռեսուրսներ: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ՍԱՊԾ ենթակայության ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ն արդեն իսկ այդ լաբորատոր հետազոտություններն անում է և ունի համապատասխան կարողություններ, ուստի քննարկման առարկա է մեկ այլ ՊՈԱԿ-ին նման գործառույթի վերապահումը և կրկնորդումը: գ/ 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարման և որակի գնահատման վերաբերյալ հաշվի առնել նախորդ դիտողությունը. դ/ 3-րդ կետի 4-րդ ենթակետում ևս հաշվի առնել, որ որ հրահանգը ենթադրում է նաև պարտադիր կատարման գործողություններ և պարզ չէ, թե ինչ ակտով է այն հաստատվելու, մինչդեռ ՊՈԱԿ-ը անձանց համար պարտադիր կատարման ենթակա ակտեր չի կարող արձակել: ե/ 3-րդ կետի 5-րդ ենթակետում անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն գյուղատնտեսական կենդանիներին, այլև առհասարակ կենդանիներին, իսկ վարակիչից բացի՝ նաև ոչ վարակիչ հիվանդությունները. զ/ 3-րդ կետի 7-րդ ենթակետում խնդրահարույց և քննարկման առարկա է նախասպանդային զննումը, որովհետև <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ այն համայնքային անասնաբույժի և անասնաբուժական գործունեություն իրականացնող ծառայության իրավասությունն է, իսկ նախագծի տրամաբանությամբ ՊՈԱԿ-ը պետք է համակարգի և ապահովի համայնքային անասնաբույժների աշխատանքը, այլ ոչ թե զբաղվի նախասպանդային զննումով. 2. Կանոնադրության 11-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում, բացի անասնաբուժության բնագավառից, անհրաժեշտ է ներառել նաև այլ ոլորտներ՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի գործունեւոթյան գյուղատնտեսական ուղղվածությունը. բ/ 4-րդ ենթակետում պարզ չէ, թե ինչ անասնաբուժական ծառայության մասին է խոսքը, քանի որ մասնավոր անասնաբուժական ծառայության գործունեությունը մասնավոր ոլորտի խնդիրը և անելիքն է: <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ անասնաբուժական ծառայությունը անասնաբուժության իրականացումն է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, ուստի 4-րդ ենթակետի ձևակերպումը հակասական է և ենթակա վերանայման, որովհետև ստացվում է անասնաբուժության իրականացման իրականացում: Բացի այդ, անասնաբուժական ծառայությունից բացի, անհրաժեշտ է նկատի առնել նաև այլ ծառայություններ՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի գործունեւոթյան գյուղատնտեսական ուղղվածությունը. գ/ 5-րդ ենթակետում հաշվի առնել, որ ՊՈԱԿ-ը ծրագրերի մշակման խնդիր չի կարող լուծել և իրավասու չէ, դա նախարարության անելիքն է՝ ոլորտային քաղաքականության մշակման տիրույթում, իսկ իրականացման տեսանկյունից ՊՈԱԿ-ը կարող է իրականացնել կամ մասնակցել իրականացմանը որոշակի գործողությունների կամ գործառույթների սահմաններում: դ/ 7-րդ ենթակետը անորոշ է, քանի որ պարզ չէ, թե ինչ է նշանակում բերքի ստացմանը նպաստելը, կոնկրետ ի՞նչ է անելու. ե/ 8-րդ ենթակետում արդյո՞ք շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը այս ՊՈԱԿ-ի խնդիրն է, եթե այո, ապա պարզ չէ, թե ինչպես է արվելու դա: զ/ 9-րդ ենթակետում նշվածը անելու համար պահանջվում են կարողություններ, արդյո՞ք նման կարողություններ ունի կամ կարվի ամենը, որ նման կարողություններ զարգանան, ձեռք բերվեն, եթե ոչ, ապա անիմաստ կետ է: Կանոնադրության 12-րդ կետի՝ ա/ 1-ին ենթակետում ճիշտ է <<ապահովել>> բառով ձևակերպումը, ոչ թե <<իրականացնում է>>, այլ <<ապահովում և համակարգում է այդ միջոցառումների իրականացումը>>. բ/ 2-րդ ենթակետը վերանայել, քանի որ ՊՈԱԿ-ը փաստացի պետք է կազմակերպի, այլ ոչ թե համակարգի կազմակերպումը, այսինքն միտքը ձևակերպել, որ ՊՈԱԿ-ը կազմակերպում է միջացառումներ և համակարգում դրանց իրականացումը. գ/ 3-րդ ենթակետում գրվածը փաստացի համայնքային անասնաբույժի գործառույթ է, այլ ոչ թե ՊՈԱԿ-ինը, ուստի պետք է նշել ՊՈԱԿ-ի անելիքը. դ/ 4-րդ ենթակետում ձևակերպել այնպես, որ չվերաբերվի միայն վարակիչին, այլև վերաբերվի նաև ոչ վարակիչին, իսկ մյուս կողմից էլ ստացվում է որոշակի կրկնորդում 1-ին ենթակետին, հակառակ դեպքում պետք է հստակեցնել, որ առաջին ենթակետին չի վերաբերում. ե/ 6-րդ ենթակետում հաշվի առնել, որ նշված գործառույթը անասնաբուժության բնագավառում վերահսկող մարմնի լիազորությունն է, կա իրավական հակսություն և գործառույթը չի կարող կրկնորդվել և վերապահվել մեկ այլ մարմնի կամ կազմակերպության: զ/ 8-րդ ենթակետում խնդիր է <<աջակցել>> ձևակերպումը, կոնկրետ ի՞նչ է անելու և հարց է, թե դա անելու համար կա՞ն համապատասխան կարողություններ, եթե չկան, անիմաստ է. է/ 11-րդ ենթակետով նշված եզրակացությունը խնդիր է, քանի որ <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքով այն սահմանված է և վերապահված է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին: Միաժամանակ առաջարկում եմ կազմակերպել հանդիպում-քննարկում՝ ՊՈԱԿ-ի գործունեության ուղղություններն ու գործառույթները, ձեռնարկատիրական գործունեության տեսակները առարկայական քննարկելու և հստակեցնելու, շրջանակները ընդլայնելու նպատակով, որի ընթացքում կներկայացնեմ առաջարկություններ, իսկ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեսակետներ:

Տեսնել ավելին