Հիշել նախագիծը

«ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻծ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2019 թվականի N –Ն 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը. 

ՀՀ կառավարությունը որոշում է. 

Հաստատել.

  1. «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

     ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      «----» «-------------------------» 2019 թվականի N---- Ն

Ո Ր Ո Շ Մ Ա Ն 

ՀԱՄԱԼԻՐ  ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ 

  1. Ներածություն
  2. Հայաստանի Հանրապետությունում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N1 հավելվածի 14-րդ կետի:
  3. Ծրագիրը սահմանում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գերակայությունները և ուղղված է Հայաստանի Հանրապետությունում երեխաների՝ ընտանիքներում ներդաշնակ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
  4. Ծրագրի մշակումն իրականացվել է մասնակցային սկզբունքով՝ ներգրավվելով ոլորտի տարբեր շահեկիցների։ Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։
  5. Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2000-ականներից սկսած իրականացվում են բարեփոխումներ, որոնք նպատակաուղղված են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովմանը, այդ թվում` կարևորելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար այս իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և նրանց խնամքն ընտանեկան միջավայրում կազմակերպելը։ Բարեփոխումներն ընթացել են մի քանի փուլերով, զարգացնելով ձեռքբերումները և հետևողական աշխատանք տանելով ոււղղելու արձանագրված թերությունները։
  6. Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում թևակոխեցին նոր փուլ 2014 թվականին (ՀՀ կառավարության 2014թ․ նոյեմբերի 13-ի No 1273-N որոշում), երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ կատարեց 2013-2016 թթ․ ռազմավարական ծրագրում՝ համապատասխանեցնելու իր ռազմավարական քայլերը ՄԱԿ-ի երեխայի այլընտրանքային խնամքի ուղեցույ
  • Քննարկվել է

    28.11.2019 - 13.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10051

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

29.11.2019

Նախագծի վերաբերյալ առկա են հետևյալ հիմնական դիտարկումը՝ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը պետք է նպատակ հետապնդի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Սակայն Նախագծի նպատակում, ինչպես նաև տարբեր այլ կետերում օգտագործվում է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների» ձևակերպումը: «և» շաղկապի կիրառումը դարձնում է պարտադիր վերը նշված երկու պայմանները և այս ծրագիրը կիրառելի դարձնում բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: հետևաբար, առաջարկվում է «և» շաղկապը չկիրառել, իսկ եթե կարիք կա շեշտադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների, դա նշվի «հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին» ձևակերպմամբ և դրա հոլովաձևերով: Նախագծում առկա են նաև բովանդակային անճշտություններ և տառասխալներ:

Դավիթ Թումասյան

29.11.2019

Նախագծի վերաբերյալ առկա են հետևյալ հիմնական դիտարկումը՝ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը պետք է նպատակ հետապնդի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Սակայն Նախագծի նպատակում, ինչպես նաև ռարբեր այլ կետերում օգտագործվում է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների» ձևակերպումը: «և» շաղկապի կիրառումը դարձնում է պարտադիր վերը նշված երկու պայմանները և այս ծրագիրը կիրառելի դարձնում բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: հետևաբար, առաջարկվում է «և» շաղկապը չկիրառել, իսկ եթե կարքի կա շեշտադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների, դա նշվի «հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին» ձևակերպմամբ և դրա հոլովաձևերով: Նախագծում առկա են նաև բովանդակային անճշտություններ և տառասխալներ:

Տեսնել ավելին