Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N543Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր

2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, հանձնաժողովի 09.08.2017թ. N344Ն որոշմամբ հաստատվել Է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները, ապա 18.08.2018թ. N289Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգը, որտեղ նկարագրված է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում աստիճանաբար մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը։  

Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ սահմանելով նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի համապատասխան սեգմենտներում մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը և մեխանիզմները

  • Քննարկվել է

    25.11.2019 - 10.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8651

Տպել

Առաջարկներ`

Վաչագան Ալավերդյան

26.11.2019

Երկար սպասված նախագիծ

Տեսնել ավելին