«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ, 37-րդ հոդվածների և 46-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 909-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 489-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 909-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
- որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,
- որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը` համաձայն N 3 հավելվածի,
4) տրանսպորտային միջոցների վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները` համաձայն N 4 հավելվածի»,
4) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
5) որոշման 1-ին հավելվածի վերնագրից, 1-ին հավելվածի 1-ին կետից և 2-րդ հավելվածի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
6) որոշման 1-ին և 2-րդ հավելվածների 2-րդ կետերում «սեփականատերը (լիազորված անձը)» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ դիմումատու)» բառերը, իսկ 1-ին և 2-րդ հավելվածների 5-րդ կետերում և 7-րդ կետերի 2-րդ ենթակետերում համապատասխանաբար «անձին» բառը փոխարինել «դիմումատուին» բառով, իսկ «անձը» բառը «դիմումատուն» բառով,
7) որոշման 1-ին և 2-րդ հավելվածների 7-րդ կետերը համապատասխանաբար լրացնել նոր 4-10-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) ՀՍՏ 185-2018 Հայաստանի Հանրապետության ստանդարտի գունագրաֆիկ երանգավորման պահանջի համաձայն՝ դրանք հանդիսանում են օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ կամ մոտոցիկլներ, կամ դրանց վրա առկա են գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ կամ լուսային և ձայնային ազդանշաններ.
5) մակնիշի տրանսպորտային միջոցը համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո վերափոխվում է այլ մակնիշի.
6) միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար նախատեսված թափքի տեսակ ունեցող տրանսպորտային միջոցը համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո վերափոխվում է նույն թափքի տեսակ ունեցող բեռնատար (կամ բեռնաուղևորատար) տրանսպորտային միջոցի.
7) արտաքին տեսքը փոխվել է գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի տեսքով.
8) արտադրող ավտոգործարանի կողմից չնախատեսված շարժիչ է տեղադրվել.
9) մեկից ավելի ավտոմոբիլների ընթացքային մասերից ստացվել է մեկ ավտոմոբիլ.
10) ավտոմոբիլի հենասարքի կարճացնելու կամ երկարացնելու միջոցով նոր տիպի ավտոմոբիլ է ստացվել:»,
8) որոշման 1-ին և 2-րդ հավելվածները համապատասխանաբար լրացնել նոր 7.1-ին կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Ինքնաշեն տրանսպորտային միջոցների հետագա վերասարքավորումն ու վաճառքն արգելվում է:»,
9) որոշումը լրացնել 3-րդ և 4-րդ հավելվածներով՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի հունիսի 28-ի «Տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները սահմանելու մասին» N 3-Ն հրամանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. ___________ի ______
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կառավարության 2019 թվականի
_______________ _______-ի N որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման
Ձև-1
ՁԵՎ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու մասին
«___» __________________ 20____թ. |
N _______ |
Ուսումնասիրելով _______________________________________ դիմումը և դրան կից աստաթղթերը`
|
դիմումատուի անունը, ազգանունը |
______________________________________________________________________ պատկանող
սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը
_______________________________ մակնիշի, տիպարի _______________ հաշվառման ամարանիշի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն ստանալու մասին.
ավելորդը ջնջել
Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում
ավելորդը ջնջել
(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`
մակնիշը, տիպարը _______________________________ հաշվառման համարանիշը ______________
տեսակը _______________________ թափքի տեսակը _____________ թողարկման տարեթիվը _______
նույնացման համարը (VIN) _______________________________ գույնը _________________________
հենասարքի համարը _________________ թափքի համարը _________________ շարժիչի
հզորությունը (կիլովատ/ձիաուժ) ______ թույլատրված առավելագույն զանգվածը (կիլոգրամ)_______
զանգվածը` առանց բեռնվածության (կիլոգրամ) ______________
հատուկ նշումներ _____________________________________________________________________
Վերասարքավորման արդյունքում փոփոխության կենթարկվի (կենթարկվեն) ավտոմոբիլի
(մոտոցիկլի, կցորդի)
ավելորդը ջնջել
_________________________________________________________________________________
փոփոխության ենթարկվող հաշվառման տվյալները
__________________________________________________________ հաշվառման տվյալը (ները):
Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- Տալ ________________________ մակնիշի, տիպարի ____________ հաշվառման համարանիշի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն` _________________________
ավելորդը ջնջել |
նշել վերասարքավորման պայմանները |
________________________________________________________________________________:
- Սույն որոշումը տրամադրել դիմումատուին` Ճանապարհային ոստիկանության _________________
|
ստորաբաժանման անվանումը |
հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնելու համար:
Պետ, ոստիկանության |
________________ |
________________ |
|
________________ |
|
կոչումը |
ստորագրությունը |
|
ազգանունը |
Կ.Տ.
Ձև-2
ՁԵՎ
ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին
«___» __________________ 20____թ. |
N _______ |
Ուսումնասիրելով _______________________________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`
|
դիմումատուի նունը, ազգանունը |
______________________________________________________________________ պատկանող
սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը
_______________________________ մակնիշի, տիպարի _______________ հաշվառման ամարանիշի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն ստանալու մասին.
ավելորդը ջնջել
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում
ավելորդը ջնջել
(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`
մակնիշը, տիպարը _______________________________ հաշվառման համարանիշը _______________
տեսակը _______________________ թափքի տեսակը _____________ թողարկման տարեթիվը _______
նույնացման համարը (VIN) _______________________________ գույնը _________________________
հենասարքի համարը _________________ թափքի համարը _________________ շարժիչի
հզորությունը (կիլովատ/ձիաուժ) ______ թույլատրված առավելագույն զանգվածը (կիլոգրամ) __________
զանգվածը` առանց բեռնվածության (կիլոգրամ) ______________
հատուկ նշումներ _____________________________________________________________________
Վերասարքավորման արդյունքում փոփոխության կենթարկվի (կենթարկվեն) ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)
ավելորդը ջնջել
_________________________________________________________________________________
փոփոխության ենթարկվող հաշվառման տվյալները
__________________________________________________________ հաշվառման տվյալը (ները):
Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի ____ ենթակետով նախատեսված հիմքը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
- Մերժել ______________________ մակնիշի, տիպարի ____________ հաշվառման համարանիշի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն տալը։
ավելորդը ջնջել
- Սույն որոշումը և թիվ _______________________ վճարման անդորրագիրն ուղարկել դիմումատուին:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Պետ, ոստիկանության |
________________ |
________________ |
________________ |
|
կոչումը |
ստորագրությունը |
ազգանունը |
Կ.Տ.
Ձև-3
ՁԵՎ
ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին
«___» __________________ 20____թ. |
N _______ |
Ուսումնասիրելով _______________________________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`
|
դիմումատուի անունը, ազգանունը |
______________________________________________________________________ պատկանող
սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը
____________________________ մակնիշի, տիպարի ____________ հաշվառման համարանիշի վերա-
սարքավորված ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերահաշվառման թույլտվություն ստանալու մասին.
|
ավելորդը ջնջել |
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում
|
ավելորդը ջնջել |
(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`
մակնիշը, տիպարը _______________________________ հաշվառման համարանիշը _______________
տեսակը _______________________ թափքի տեսակը _____________ թողարկման տարեթիվը _______
նույնացման համարը (VIN) _______________________________ գույնը _________________________
հենասարքի համարը _________________ թափքի համարը _________________ շարժիչի հզորու-
թյունը (կիլովատ/ձիաուժ) ______ թույլատրված առավելագույն զանգվածը (կիլոգրամ) ______________
զանգվածը` առանց բեռնվածության (կիլոգրամ) ______________
հատուկ նշումներ _____________________________________________________________________
Վերասարքավորման արդյունքում փոփոխության է (են) ենթարկվել ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)
|
ավելորդը ջնջել |
_________________________________________________________________________________
փոփոխության ենթարկված հաշվառման տվյալները
__________________________________________________________ հաշվառման տվյալը (ները):
Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 2-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
- Տալ __________________ մակնիշի, տիպարի __________ հաշվառման համարանիշի վերասարքավորվածավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)վերահաշվառման թույլտվություն` ______________________
ավելորդը ջնջել |
նշել պայմանները (եթե առկա են) |
- Սույն որոշումը տրամադրել դիմումատուին` Ճանապարհային ոստիկանության __________________
|
ստորաբաժանման անվանումը |
հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնելու համար:
Պետ, ոստիկանության |
________________ |
________________ |
________________ |
|
կոչումը |
ստորագրությունը |
ազգանունը |
Կ.Տ.
Ձև-4
ՁԵՎ
ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին
«___» __________________ 20____թ. |
N _______ |
Ուսումնասիրելով _______________________________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`
|
դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը |
______________________________________________________________________ պատկանող
սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը
____________________________ մակնիշի, տիպարի ____________ հաշվառման համարանիշի վերա-
սարքավորված ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերահաշվառման թույլտվություն ստանալու մասին.
|
ավելորդը ջնջել |
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում
ավելորդը ջնջել
(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`
մակնիշը, տիպարը _______________________________ հաշվառման համարանիշը _______________
տեսակը _______________________ թափքի տեսակը _____________ թողարկման տարեթիվը _______
նույնացման համարը (VIN) _______________________________ գույնը _________________________
հենասարքի համարը _________________ թափքի համարը _________________ շարժիչի հզորու-
թյունը (կիլովատ/ձիաուժ) ______ թույլատրված առավելագույն զանգվածը (կիլոգրամ) ______________
զանգվածը` առանց բեռնվածության (կիլոգրամ) ______________
հատուկ նշումներ _____________________________________________________________________
Վերասարքավորման արդյունքում փոփոխության է (են) ենթարկվել ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)
|
ավելորդը ջնջել |
_________________________________________________________________________________
փոփոխության ենթարկված հաշվառման տվյալները
__________________________________________________________ հաշվառման տվյալը (ները):
Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 2-րդ հավելվածի 7-րդ կետի ___ ենթակետով նախատեսված հիմքը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
- Մերժել _________________ մակնիշի, տիպարի _________ հաշվառման համարանիշի վերասարքավորվածավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)վերահաշվառման թույլտվություն տալը։
|
ավելորդը ջնջել |
- Սույն որոշումը և թիվ _______________________ վճարման անդորրագիրն ուղարկել դիմումատուին:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Պետ, ոստիկանության |
________________ |
________________ |
________________ |
|
կոչումը |
ստորագրությունը |
ազգանունը |
Կ.Տ.
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման
ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Տրանսպորտային միջոցի տվյալ տիպի կազմում համապատասխանեցման գնահատում անցած ստանդարտ ինքնաթափ և կողավոր թափքերի, ցիստեռնների, ֆուրգոն թափքերի (այդ թվում` կոնտեյներների), տենտի, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակների վրա տեղադրման, ինչպես նաև նշված տիպի թափքերի մեկը մյուսի փոխարեն տեղադրման հետ կապված թափքի տիպի փոփոխության դեպքում`
1) առավելագույն զանգվածը և նրա տեղաբաշխումը ըստ սռնիների և կողերի, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխությունը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից սահմանված չափերը,
2) լայնությունը չպետք է գերազանցի 2,55 մետրը, իսկ բարձրությունը` 4,0 մետրը,
3) թափքը (ցիստեռնը) պետք է հուսալիորեն ամրացվի տրանսպորտային միջոցի ամրաշրջանակին ամրացնող տարրերով, որոնք համանման են սերիական արտադրման պայմաններում արտադրված, նույն կամ ավելի մեծ տեխնիկապես թույլատրելի զանգվածով, իրենց կառուցվածքով, քանակով և պատրաստման նյութով նույն տրանսպորտային միջոցի թափքի կամ ցիստեռնի ամրացման տարրերի հետ,
4) հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին:
- Բեռնատար ավտոմոբիլների վրա վառելիքի լրացուցիչ բաքերի տեղադրման դեպքում վառելիքի լրացուցիչ բաքերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված տեղերում և ամրացվեն ամրացման տարրերով, որոնք, ըստ կառուցվածքի, քանակի և կիրառվող նյութերի, համանման են տրանսպորտային միջոցի ամրացման տարրերին:
- Կողավոր և ինքնաթափ թափքերի ու ցիստեռնների փոխարեն թամբային սարքավորման տեղադրման դեպքում`
1) տրանսպորտային միջոցի տեսակի մեջ պետք է ներառվեն մոդիֆիկացիաներ, որոնք կահավորված են թամբային սարքավորումներով: Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխություններ մտցնելիս կիրառվում են նշված սարքավորումները,
2) թամբային հարմարանքը պետք է ամրացվի ամրացման տարրերով, որոնք համանման են տրանսպորտային միջոցի ամրացման տարերին ըստ կառուցվածքի, քանակի և կիրառվող նյութերի,
3) թամբային սարքավորման տեղադրումը հետին կամրջակի նկատմամբ պետք է համապատասխանի նույն տիպի սերիական արտադրման թամբային քարշակների վրա նրա տեղադրությանը և ապահովի քարշակի և կիսակցորդի հարաբերական շրջադարձը հորիզոնական հարթությունում գորձևորի առանցքի շուրջ դեպի յուրաքանչյուր կողմ 90 աստիճանից ոչ պակաս,
4) տրանսպորտային միջոցի հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին,
5) քարշակի վրա պետք է տեղադրվեն անջատվող միացման սարքեր էլեկտրասարքավորման և կիսակցորդի արգելակման համակարգերը միացնելու համար:
- Բեռնատար ավտոմոբիլների վրա ինքնուրույն բեռնելու և բեռը դատարկելու համար բեռնամբարձիչ կողերի, վերհանների և հիդրավլիկ (ջրաբաշխական) ամբարձիչների տեղադրման դեպքում`
1) առավելագույն զանգվածը և նրա տեղաբաշխումը առանցքների և կողերի վրա, ինչպես նաև զանգվածների կենտրոնների կոորդինատների փոփոխությունը չպետք է գերազանցեն տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից սահմանված չափերը,
2) լայնությունը չպետք է գերազանցի 2,55 մետրը, իսկ բարձրությունը` 4,0 մետրը,
3) բեռնամբարձիչ կողերը, վերհանը և հիդրավլիկ ամբարձիչները պետք է հուսալիորեն ամրացվեն ստանդարտ ամրացնող մասերով,
4) հիդրավլիկ ամբարձիչի աղեղը պետք է հուսալիորեն ֆիքսվի` ավտոմեքենայի ընթացքի ժամանակ տեղաշարժից խուսափելու նպատակով,
5) բեռնամբարձիչ կողը չպետք է ունենա վնասվածք պատճառող դուրս ցցված մասեր (պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների վարորդական խցիկի հետին վահանակից առջև տեղադրված արտաքին ելուստների վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 61 միասնական կանոնակարգի պահանջներին),
6) վերհանը չպետք է դուրս ցցվի առաջնային պաշտպանիչ վահանակի առաջնային մակարդակից դուրս, թույլատրվում է վերհանի դուրս ցցումը այն դեպքում, երբ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ այն փակված է պաշտպանիչ սարքով,
7) հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին:
- Ավտոմոբիլների (այդ թվում՝ մարդատար ավտոմեքենայի սրահում) և կցորդների վրա հատուկ չհանվող սարքավորման տեղադրման դեպքում.
1) առավելագույն զանգվածը և նրա բաշխումը ըստ սռնիների և կողերի, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխումը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից սահմանված չափերը,
2) տրանսպորտային միջոցի լայնությունը չպետք է գերազանցի 2,55 մետրը, իսկ բարձրությունը` 4,0 մետրը,
3) չհանվող սարքավորումը պետք է հուսալիորեն ամրացվի ստանդարտ ամրացվող մասերով,
4) մարդատար ավտոմեքենայի, ավտոբուսի սրահում տեղադրված հատուկ սարքավորումը չպետք է ունենա վնասվածք պատճառող դուրս ցցված մասեր (պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների ներքին սարքավորանքների վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 21 միասնական կանոնակարգի պահանջներին),
5) մարդատար ավտոմեքենայում հատուկ սարքավորումը չպետք է տեղադրվի կառավարման մարմինների տեղավորման գոտում և չպետք է փակի հետին պատուհանը,
6) հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին:
- Բեռնատար կողային ավտոմոբիլների և կողային երկառանցքային կցորդների վրա կողերի փոխարեն կողային կանգնակների տեղադրման դեպքում`
1) տրանսպորտային միջոցի լայնությունը չպետք է գերազանցի 2,55 մետրը, իսկ բարձրությունը` 4,0 մետրը,
2) կողային կանգնակները պետք է հուսալիորեն ամրացվեն ամրացման տարրերով և սարքավորված լինեն հարմարանքներով, որոնք բացառում են չափից ավելի աղմուկը:
- Բեռնատար ավտոմոբիլների ամրաշրջանակների վրա արհեստանոցների, փոստի փոխադրման համար, արտադրական և պարենային ապրանքների (բացառությամբ` ֆուրգոն թափքերի, որոնք հատուկ նշանակված են մարդկանց տեղափոխման համար) ֆուրգոն թափքերի տեղադրման դեպքում`
1) առավելագույն զանգվածը և դրա տեղաբաշխումը ըստ առանցքների և կողերի, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխումը չպետք է գերազանցեն տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից սահմանված սահմանները,
2) ֆուրգոն թափքի ծավալային լայնությունը պետք է լինի ավտոմեքենայի կողային թափքի լայնությունից ոչ ավելի, բայց ոչ ավելի, քան 2,55 մետրը: Ֆուրգոն ավտոմոբիլների բարձրությունը չպետք է ճանապարհի մակերևույթից 4,0 մետր ավելին լինի,
3) ֆուրգոն թափքը պետք է հուսալիորեն ամրացվի ավտոմեքենայի ամրաշրջանակին ամրացման տարրերով, որոնք ըստ կառուցվածքի, քանակի և պատրաստման նյութի համանման են սերիական արտադրման պայմաններում արտադրված, նույն մեքենայի կողային թափքի ամրացման տարրերին, նույն կամ ավելի մեծ տեխնիկապես թույլատրելի առավելագույն ծավալով,
4) ֆուրգոնի դուռը պետք է տեղադրվի հետևից կամ աջից` ըստ մեքենայի ընթացքի: Դեպի դուրս բացվող ֆուրգոնի դուռը պետք է բացվի ձախից աջ` ըստ մեքենայի ընթացքի: Կողային դռան ոտնատեղերը չպետք է ավտոմեքենայի կողային ծավալից դուրս ցցվեն,
5) պտտվող տիպի կողային դռան բռնակների (դռան հարթությունում պտտվող) օգտագործման ժամանակ բռնակի բաց եզրը պետք է ուղղված լինի դեպի հետ ըստ ավտոմեքենայի ընթացքի և թեքվի դռան ուղղությամբ, ինքը բռնակը պետք է մոնտաժված լինի այնպես, որ պտտվի դռանը զուգահեռ հարթությունում և չպտտվի դեպի դուրս: Փակ վիճակում բռնակի եզրը պետք է գտնվի խորության մեջ կամ պաշտպանիչ հարմարանքում: Դռան հարթությանը ոչ զուգահեռ ցանկացած ուղղությամբ դեպի դուրս պտտվող կողային դռների բռնակները օգտագործելու ժամանակ բռնակի բաց եզրը պետք է ուղղված լինի դեպի հետ համաձայն ավտոմեքենայի ընթացքի, կամ ցած: Փակ վիճակում բռնակի եզրը պետք է գտնվի խորության մեջ կամ պաշտպանիչ հարմարանքում: Ֆուրգոնի կողային դռան բռնակը կարող է դռան մակերևույթից դուրս ցցվել ոչ ավելի, քան 40 միլիմետր,
6) ֆուրգոնի դռների ծխնիները կարող են դուրս ցցվել դռների մակերևույթի վրայից ոչ ավելի, քան 30 միլիմետր,
7) արհեստանոցի սարքավորումը պետք է հուսալիորեն ամրացված լինի: Ֆուրգոնի արտաքին մակերևույթի վրա չպետք է լինեն վնասվածք պատճառող դուրս ցցված մասեր (պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների վարորդական խցիկի հետին վահանակից առջև տեղադրված արտաքին ելուստների վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 61 միասնական կանոնակարգի պահանջներին),
8) վարորդի սրահը երկու կողմից պետք է սարքավորված լինի ստանդարտ հետին տեսարանի հայելիներով:
- Տրանսպորտային միջոցի բոլոր տեսակների վերասարքավորումների դեպքում, տրանսպորտային միջոցի կառուցվածքը, հաշվի առնելով նրա կատեգորիաները և նշանակությունը, պետք է ապահովի`
1) արգելակող համակարգի էֆեկտիվ գործողությունը,
2) ղեկային կառավարման էֆեկտիվ գործողությունը, կառավարումը և կայունությունը,
3) վնասվածքների ազդեցության նվազեցումը տրանսպորտային միջոցում գտնվող մարդկանց վրա և նրանց տարհանման հնարավորությունը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո,
4) հրշեջ անվտանգությունը,
5) վարորդի համար արտաքին տարածության տեսանելիությունը,
6) տրանսպորտային միջոցի արագության չափումը, գրանցումը և սահմանափակումը,
7) էլեկտրաանվտանգությունը,
8) տրանսպորտային միջոցի պաշտպանությունը անթույլատրելի օգտագործումից,
9) վնասակար (աղտոտող) նյութերի արտանետումների նվազեցումը, ինչպես նաև էներգետիկ էֆեկտիվությունը, որն արտահայտվում է էլեկտրամոբիլների էլեկտրաէներգիայի սպառման և ներքին այրման շարժիչներով տրանսպորտային միջոցների կողմից վառելիքի սպառման նվազեցմամբ,
10) արտաքին և ներքին աղմուկի նվազեցում,
11) ուղևորների և վարորդի համար նախատեսված սրահում առողջության համար անվտանգ միկրոկլիմայի վիճակը և տրանսպորտային միջոցի ուղևորների և վարորդի համար նախատեսված սրահում օդում վնասակար նյութերի պարունակության նվազեցումը,
12) լուսատեխնիկական և ձայնային ազդանշանային սարքերի անհրաժեշտ և բավարար քանակը, տեղադրությունը, բնութագրերը և գործողությունը,
13) տրանսպորտային միջոցի հսկողության միջոցների և կառավարման մարմինների անհրաժեշտ տեղակայումը և նույնականացումը։
- Ուղևորների համար նախատեսված, ավելի քան 17 նստատեղ ունեցող ավտոբուսների կառուցվածքը պետք է ապահովի մեծ տարողություն ունեցող ուղևորատար տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման նկատմամբ հատուկ պահանջների պահպանությունը:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ
2019թ. ____________ «____»
ք. Երևան
-
Քննարկվել է
25.11.2019 - 12.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7576
Տպել