Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակկան մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակկան մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գնումների համակարգողների որակավորման շնորհման և գնումների որակավորված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության 12.02.15թ. թիվ 99-Ն որոշմամբ, որն ընդունվել է «Գնումների մասին» 22.12.10թ. N ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար: Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.12.2016թ.-ին ընդունված «Գնումների մասին» ՀՕ-21-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) 2017 թվականի ապրիլի 25-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության հիշյալ որոշման ընդունման հիմք հանդիսացող օրենքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից հաստատել գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման նոր կարգը` Օրենքի հիմքով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն

·            գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները,

·            գնումների համակարգողի որակավորման շնորհման քննությանը մասնակցելու կարգը,

·            քննության անցկացման և որակավորման շնորհման հետ կապված հարաբերությունները,

·            գնումների համակարգողի որակավորման դադարեցման հետ կապված հարաբերությունները,

·            գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

 

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 

  • Քննարկվել է

    12.05.2017 - 27.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14146

Տպել