«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշմամբ սահմանված է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննության է առնում միայն հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով ամրագրված է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննության է առնում բոլոր կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը:
Որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով: Հաշվի առնելով, որ ենթաօրենսդրական նորմատիվ ակտը կարող է ընդունվել միայն օրենքով լիազորված լինելու դեպքում, բացի այդ, նշված իրավահարաբերությունները նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկա չեն, այլ կրում են լոկալ բնույթ, ուստի անհրաժեշտ է նշված կարգը սահմանել ոստիկանության պետի լոկալ հրամանով: Այսինքն, սույն որոշման ընդունումից հետո ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել և ընդունել նշված հարաբերությունները կարգավորող ոստիկանության պետի նոր լոկալ հրաման:
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նշված խնդրին լուծում տալու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի գործող որոշումը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը կհամապատասխանեցվի գործող օրենքի պահանջներին:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
25.11.2019 - 10.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6422
Տպել