Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին
-
8635 - Կողմ
-
11143 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Emin Hovhannisyan 09.12.2019 21:34:03 | Այս նախագծի սաղմերը դեռ տարածվում էին Ալթունյանի նախարար եղած ժամանակահատվածում։ Հիշեցնեմ որ այն ժամանակ կար շահերի լուրջ բախում և Ալթունյանը հանդիսանում էր Ապահովագրականի սեփականատեր և բիզնես ախորժակ ուներ։ Հիմա նույնը շարունակվում է ու եթե նույն կերպ շարունակեք, կստացվի, որ դեռ սև կարդինալներն իրենց գործը ստվերում անում են․․․ | Առողջության պարտադիր ապահովագրության ներդրման վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռևս վաղ 90-ականներից: Արդեն 2000թ-ին կառավարությունը հավանության էր արժանացրել ներդրման հայեցակարգը, որը սակայն չիրականացվեց քաղաքական կամքի բացակայության և տնտեսական ճգնաժամի պատճառով: |