Համլետ Հունանյան
04.12.2019
Միանշանակ դեմ եմ
1 - Կողմ
113 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ» ԵՎ «Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՇԱՇԿՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ-ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի № 154-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
««Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի № 154-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատվող ծրագրերից բխող միջոցառումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 5-ի № 02/23.19/34012-18 հանձնարարականի, ինչպես նաև հաշվի առնելով մարզաձևի հեղինակավոր անձանց (այդ թվում՝ առաջատար շախմատիստների) առաջարկները «Շախմատի տուն» անվանման պահպանման վերաբերյալ: Նախագիծը մշակվել է նաև վերոնշյալ երկու կազմակերպությունների միաձուլման արդյունքում նրանց կողմից իրականացվող գործառույթների պահպանման անհրաժեշտությունից ելնելով:
Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գործունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միաձուլման եղանակով, և իրավահաջորդության կարգով ստեղծվում է ««Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
««Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի № 154-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումով ակնկալվում է գործառույթների հստակեցում և կրկնությունների բացառում:
Քննարկվել է
19.11.2019 - 05.12.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 10187
Տպել04.12.2019
Միանշանակ դեմ եմ
04.12.2019
Ստեղծելով «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հ.Գասպարյանի անունը դուրս է գալիս միաձուլման արդյունքում, ինչը անընդունելի է, քանի որ այդ մասով նախագիծը հիմնավորված և պատճառաբանված չէ: Բացի այդ պատահական չէ, որ մանկապատանեկան մարզադպրոցը կրում է հենց Հ Գասպարյանի անունը, քանի որ դպրոցի ստեղծման նախադրյալներից մեկը հանդիսանում է Խորհրդային Միության և միջազգային ասպարեզներում հանրահայտ շախմատիստներից ոչ միայն Տ.Պետրոսյանի այլ նաև Հենրիկ Գասպարյանի հաջողությունները։ Առաջարկում եմ պահպանել երկու մեծագույն հայ շախմատիստների անունը կրող երկու տարաբնույթ գործունեություն իրականացնող կազմակերպությունները։
29.11.2019
ԹՈՌՆՈՒՀՈՒՍ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԴԵՄ, ԹՈՂԵՔ ԱՄԵՆ ԲԱՆ ՆՈՒՅՆԸ ԵՒ ԶԲԱՂՎԵՔ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ