Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու եվ գնման գործընթաց կազմակերպելու մասին

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

___  _____________  2019  թվական  N  ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի  N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի   23-րդ հոդվածի 3-րդ մասով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ համաձայն N 1, N2 և N3  հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 1194 «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարից 80,000.9 հազար դրամը առանց մրցույթ որպես դրամաշնորհ տրամադրել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության հասարակական կազմակերպությանը` «ՆԵՐՈՒԺ-2019» ծրագրի մրցույթային հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված սթարթափներին որպես դրամաշնորհ փոխանցելու նպատակով, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով` համաձայն հավելված 1-ի:
  3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N11 հավելվածի N 24 և  11.24.1 աղյուսակներում 1194 «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառման  մասով «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության հասարակական կազմակերպություն»  բառերով:
  4. Սահմանել, որ

ա) սույն որոշման 2-րդ կետի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման գործողությունը:

բ)   հավելվածում 1-ում նշված ծառայությունների գնումներն իրա­կա­նացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնումներ կատարելու ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պար­բերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    15.11.2019 - 01.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7486

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ