Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

1․ Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Սակայն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի 13-ին №08/23 գրությամբ տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված ծրագիրը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել իրականացնել՝ խնդրելով երկարաժամկետ հնգամյա ծրագրի հաստատման ժամկետը տեղափոխել 2020 թվականի հունվարի 1-ը։ Հանձնաժողովը մշակել է «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ։  

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ հնգամյա ծրագրի (2020-2024 թվականներ) հաստատման ժամկետի երկարաձգում։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի հետ:

4․ Ակնկալվող արդյունքը

Երկարաժամկետ հնգամյա ծրագրի (2020-2024 թվականներ) ներկայացման ժամկետի փոփոխություն։

  • Քննարկվել է

    15.11.2019 - 01.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6840

Տպել