Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել՝

1)  Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն՝

ա)  եկամուտների գծով՝ 107,120,136.4 հազ. դրամ,

բ)   ծախսերի գծով՝ 116,232,947.9 հազ. դրամ,

գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 9,112,811.5 հազ. դրամ։

2) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5)  Երևանի 2020 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6)  Երևանի 2020 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8)  Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

  1. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել 9,228,174.6 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
  2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
  • առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
  • բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    13.11.2019 - 28.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

27.11.2019 11:00

Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11176

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.11.2019

Հարգելի գործընկերներ, Մեր կազմակերպությունը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված հետեւյալ օրինագծերը. 1. «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 2. «Երևան քաղաքի զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 3. «Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 4. «2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 5. «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 6. «2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ մեր կարծիքն ու առաջարկությունները ներկայացնում ենք սույն կայքի համապատասխան բաժնում՝ նամակ նախագծի հեղինակին։ Դրանք կուղարկվեն նաև Երևանի քաղաքապետին։ Նախագծերի վերաբերյալ մեր մյուս դիտարկումները կներկայացվեն հանրային լսումների ժամանակ: Վերոնշյալ փաստաթղթերի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2019 թ․ նոյեմբերի 28-ին, սակայն ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրանց կողմ եւ դեմ քվեարկած անձանց մասին: Կարող ե՞ք արդյոք հանրային քննարկման ժամանակ ներկայացնել այդ վիճակագրությունն, ինչպես նաեւ առաջարկությունների ամփոփաթերթը: Հարգանքով, "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

19.11.2019

Առաջարկում ենք կազմակերպել Երևանի կանաչ գոտիների (ծառերի) գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի արդյունքում կստեղծվի տվյալների բազա յուրաքանչյուր ծառի համար (ծառի պատմություն) և կանաչ գոտիների քարտեզ: Կանաչ գոտիների գույքագրումը հնարավորություն կտա անձնագրավորել յուրաքանչյուր ծառը ու հետագայում կառավարելի դարձնել մինչ այժմ շարունակվող կանաչ գոտիների անվերահսկելի ոչնչացումը և դրական ազդեցություն կունենա քաղաքի շրջակա միջավայրի վրա: Գույքագրման տևողությունը 3,5 ամիս, բյուջեն՝ 15.000.000, որից 6.500.000 դրամը ծախսվելու է անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար: Գույքագրումը իրականացվելու է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ փորձառու մասնագետների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ համատեղ: Լուծում Գաղափարի լուծումը իրականացվելու է երեք փուլով՝ 1 փուլ - համաձայնեցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ, սարքավորումների ձեռք բերում և աշխատանքային խմբի ձևավորում, աշխատանքային խմբի հրահանգավորում: 2 փուլ - ծառերի գույքագրում ըստ առանձին փողոցների և զուգահեռ տվյալների բազայի ստեղծում, ծառերի անձնագրավորում և ճշտումների իրականացում: 3 փուլ - գույքագրման աշխատանքների ավարտ, տվյալների բազայի վերջնական ստեղծում, տեղեկատվական համակարգի հետագա կառավարման հանձնում քաղաքապետարանին կամ այլ մասնագիտացված կառույցին: Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում հանրությանը:

Տեսնել ավելին