2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները: 

Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում:

Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:

  • Քննարկվել է

    13.11.2019 - 01.12.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Պրոբացիա, Քրեակատարողական, Անչափահասների արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9956

Տպել

Առաջարկներ`

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ

25.11.2019

22) Ընդհանուր նկատառումներ Նախ սույն օրենքի ընդունվելու դեպքում կարևորագույն խնդիրներից է, թե ինչպես պետք է կատարվի անցումը նոր օրենսդրությանը, օրինակ ուղղիչ հիմնակների փոփոխության դեպքում պետք է հստակ հասկանալ, թե ինչպիսի քրեակատարողական հիմնարկում պետք է շարունակեն պատիժ կրել կիսափակ, կիսաբաց, բաց հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները, այս փոփոխությունները պետք է կատարվեն` ելնելով հետևյալ սկզբունքից՝ խստացնող կամ անձի վիճակը այլ կերպ վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։ Ընդհանրապես այս սկզբունքը պետք է տարածվի նախագծով նախատեսվող բոլոր փոփոխությունների վրա։ Մարված տույժերի մասով, թեև գործով օրենսդրությունը նույնպես նախատեսում է, որ դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, սակայն գործնականում որքան էլ տույժերը մարված լինեն, միևնույնն է, դրանք ներառվում են բնութագրում և դառնում են քննարկման առարկա, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս կամ այլ դեպքերում։ Գործնականում մարված լինելը կամ չլինելը գրեթե որևէ լուրջ նշանակություն չի ունենում։ Կարծում ենք` պետք է հստակեցվի տույժը մարված լինելը պե՞տք է առաջացնի իրավական հետևանքներ, թե՞ ոչ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ

25.11.2019

21) Հոդված 145-ի առնչությամբ: Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու առանձնահատկությունները 3-րդ մասի վերաբերյալ՝ Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, ըստ ծանրության բոլոր հանցագործությունների համար ոչ մեծ ծանրությունից մինչև առանձնապես ծանր, անկախ նրանից ազատազրկումը լինի օրինակ 1,5 տարի թե 20 տարի, օրենքը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման կրկին հնարավորություն 6 ամիս անց՝ առանց որևէ տարբերակման, սակայն ցմահի դեպքում անմիջապես սահմանվում է 3 տարի, այնինչ և 20 տարվա ազատազրկման դատապարտված անձը և ցմահը դատապարտվել են նույն ծանրության հանցագործություն կատարելու համար։ Գտնում եմ, որ այդ տարանջատումը չափազանց խիստ է։ Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի գործով Եվրոպական Դատարանն արձանագրել է, որ ԵԽ Նախարարների Կոմիտեն դեռևս 1976թ․ վերանայել է երկարատև ազատազրկման և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցերը, որի վերաբերյալ ընդունել է բանաձև, որով մասնակից երկրներին, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են երկարատև ազատազրկման դատապարտված այլ դատապարտյալների դեպքերում։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ

25.11.2019

20) Հոդված 144-ի առնչությամբ: Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը 5-րդ մաս՝ Սույն նախագծի 132-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան)», արդյոք տվյալ դեպքում «Դատարան»-ը նույնպես նշանակում է վարչական դատարան, կարծում եմ այս հարցը պետք է քննի ընդհանուր իրավասության դատարանը։ 8-րդ մաս՝ Իրավակիրառ պրակտիկայում ստացվել է մի իրավիճակ, որ նշված բողոքի քննության արդյունքում, եթե բողոքը հիմնավոր է, դատարանների մի մասը որոշում է կայացնում օրինակ հիմնարկին պարտավորեցնել միջնորդություն ներկայացնել դատարան, որը կրկին խնդրահարույց է, որովհետեև հիմնարկը ֆորմալ որևէ խախտում թույլ չի տվել, մյուս դեպքում դատարանները ըստ բովանդակության քննում են անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։ Գտնում եմ, որ պետք է հստակ նշվի, թե Դատարանը ինչ հարց պետք է քննի, իմ կարծիքով Դատարանը պետք է քննության առնի անձին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։ Նույնիսկ, եթե ՔԿԾ-ի և պրոբացիայի բացասական զեկույցները օբյեկտիվ են, միևնույնն է, անձը պետք է իրավունք ունենա դատարանի առաջ լսվելու, ինչպես լինում է օրինակ 2 դրական զեկույցների դեպքում։ Այստեղ պետք է հստակեցնել Դատարանի գործառույթը։ 11-րդ մասի 1-ին կետ՝ Իսկ եթե բացասական են իրավունք չունի՞։ Գտնում եմ, որ այդ իրավունքը բոլորին պետք է տրվի:

Տեսնել ավելին