Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի  ՀՕ-154-Ն «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ և 17-րդ հոդվածների 1-ին մասերի 2-րդ կետերում «սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը.»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և հրատապ օգնությունը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների 1-ին մասերի 3-րդ կետերից հանել «անհարգելի պատճառով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.»:

Հոդված 6. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽ

Հոդված 18. Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

  1. Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքը:
  2. Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլխի տրամադրման համար դրամական միջոցների ծավալը՝ ըստ տարածքային կենտրոնների, որոշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ընտանեկան և սոցիալական նպաստի համար նախատեսված դրամական միջոցներից՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
  3. Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլխի չափը, տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «Նպաստառուի» բառը փոխարինել «»Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան կամ նպաստառուի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի կամ նպաստառուի կամ կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում է թաղման մեկ նպաստ` սույն օրենքով կամ «Պետական կենսաթշակների մասին» օրենքով, կամ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-3-րդ և 6-8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    13.11.2019 - 28.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11130

Տպել