Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայում դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունն ըստ էության իրականացվում է էլեկտրոնային եղանակով` հատուկ այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով` Կառավարության 2019թ. մարտի 29-ի N 350-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` Կարգ): Մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը` հստակ չնշելով, որ այն վերաբերում է և' դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվող փաստաթղթերին, և, հակառակը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դատարան ներկայացվող փաստաթղթերին: 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով օրենքում հստակ ամրագրվեց դատարանի և հարկադիր կատարման ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանելու անհրաժեշտությունը` հստակեցնելով էլեկտրոնային համակարգի միջոցով դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային հաղորդակցման, այդ թվում` փաստաթղթեր ուղարկելու և ստանալու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, Կարգով սահմանված են կոնկրետ դեպքեր, որոնք վերաբերում են դատարանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությանը և նկարագրված է դրանց իրականացման կարգը. դրանք մեծամասամբ նույնանում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգավորումներին` որոշ տեխնիկական լրացումներով: Այնինչ նման մեթոդով կարգավորումը ճկուն չէ, քանի որ դատարանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը առավել լայն շրջանակներ է ընդգրկում, քան Կարգով թվարկվածները, հատկապես` 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններից հետո, երբ սահմանվեց, օրինակ, կատարողական թերթում վրիպակի ուղղում կատարելու հնարավորությունը կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով կայացված որոշումները դատարանին ուղարկելու պահանջը: Բացի այդ, նման կարգավորուման պարագայում օրենքում հնարավոր փաստաթղթաշրջանառության այս կամ այն դեպքի կամ հիմքի փոփոխությունը յուրաքանչյուր անգամ հանգեցնելու է Կարգի փոփոխությանը:

Այսինքն` փաստաթղթաշրջանառության կարգով սահմանելով միայն փաստաթղթերի ներկայացման և ստացման ընդհանուր սկզբունքները` դրանով իսկ կապահովվի էլեկտրոնային համակարգի ճկունությունը` հետագայում օրենքով դատարանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառության նոր հնարավոր դեպքեր սահմանելու առումով:

Բացի այդ, գործող կարգում հստակեցման են ենթակա նաև այլ հարցեր, ինչպիսիք են` համակարգ մուտք գործելու համար մուտքանվան և գաղտնաբառի տրամադրումը, համակարգում փաստաթղթերի գեներացման կամ վերբեռնման ժամկետների սահմանումը:

Վերոնշյալը վկայում է Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 350-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով`

1) հստակեցվել են դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից միմյանց փաստաթղթեր ուղարկելու և միմյանցից ստանալու կարգը` էլեկտրոնային համակարգում դրանց վերբեռնման, գեներացման և ներբեռնման միջոցով` դրանով իսկ ընդլայնելով փաստաթղթաշրջանառության շրջանակները փաստաթղթերի և' ստացման, և' ներկայացման առումով.

 2) սահմանվել են փաստաթղթերի վերբեռնման և գեներացման ժամկետները.

 3) նախատեսվել է փաստաթղթերի զուգակցման հնարավորությունը` ըստ անհատական համարների և այլն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թ­յան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կող­մից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ընդլայնել և հստակեցնել դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը:

  • Քննարկվել է

    07.11.2019 - 23.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7466

Տպել