Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը, որի ընթացքում դիմելու դեպքում, անձը կիրացնի ոչ միայն կարգավիճակ ստանալու իր իրավունքը, այլև նշված ժամանակահատվածում կենսաթոշակ նշանակող մարմիններին դիմելիս կիրացնի նաև կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը։

Ավելացվել է նոր դրույթ՝ մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում, բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու կարգի վերաբերյալ։

  • Քննարկվել է

    28.10.2019 - 12.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7436

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

02.11.2019

ԿԱՐԾԻՔ ՀՀԱ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ իր զարմանքն է հայտնում այն մասին, որ դեռեւս 2018 թ․ օգոստոսին ՀՀ ԱՍՀՆ կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության N 780-Ն և N 276-Ն որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը https://www.e-draft.am/projects/1082 դեռեւս չի ընդունվել։ Ավելին, դրա վերաբերյալ մեր կազմակերպության դիտողություններն ու առաջարկությունները չեն քննարկվել։ Դրանք չիրականացնելու պարագայում շրջանառության մեջ են դրվում նոր լրացումներ և փոփոխություններ, որոնք ոչ միայն համահունչ չեն նախկինում շրջանառված փաստաթղթերի նպատակներին, այլև առաջացնում են նոր հիմնախնդիրներ։ Այսպես, թվում էր, թե նոր փոփոխություններով պետք է հստակեցվեին անժամկետ հաշմանադամություն սահմանելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հայեցողական դրույթները։ Սակայն որոշակիորեն հստակեցնելով ժամկետի խնդիրը, այս փոփոխությունները հստակորեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խտրականություն ու սահմանափակում են ենթադրում։ Այսպես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է․ «6) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝ «ե) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց՝ նոր հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով հաշմանդամություն ունեցող անձ սահմանելու դեպքում, հաշմանդամությունը անժամկետ սահմանվում է սույն կետի պահանջներին համապատասխան։»։ Մեր կարծիքով այս դրույթի կիրառման պայմաններում 7 տարի շարունակ ներքին հիվանդություններով պայմանավորված հաշմանդամություն խումբ ստացած անձը 7-րդ տարում չարորարակ նորագոյացություններով կամ այլ ախտաբանական վիճակներով պայմանավորված հիվանդության դեպքում հաշմանդամություն ստանալու դեպքում չի կարող օգտվել կառավարության որոշմամբ սահմանված անժամկետ հաշմանդամություն ստանալու իրավունքից։ Մեր կարծիքով այս դրույթը հակասում է ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի՝ օրենքի առջև հավասարության և 29-րդ հոդվածի՝ սոցիալական վիճակի կապակցությամբ խտրականության բացառման դրույթներին։ Ի լրումն վերոհիշյալի, այս պարագայում ոչ միայն վերանում են, այլ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը և դրանցով պայմանավորված հայեցողական ոչ արդարացի որոշումների կայացման հնարավորությունները։ Հետեւաբար առաջարկում ենք այդ փոփոխությունը հանել որոշման նախագծից։ Միաժամանակ կարծում ենք, որ այս փոփոխությունները ժամանակավրեպ են և ընդհանրապես պետք է հանվեն շրջանառությունից։ Դրանում առկա որոշ ընդունելի կետերը պետք է ներառել 2018 թ․ շրջանառված փոփոխությունների ու լրացումների նախագծերի մեջ և շտապ կարգով դրանք դնել շրջանառության մեջ։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին