«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-161-Ն կարգադրությամբ հաստատված մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի թիվ 15-32 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգերի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 23-ի թիվ 29.6/398554)-17 (12) հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016 թվականի ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ. դրամի վնաս: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Հրթիռային պաշտպանության նոր եղանակի ներդրման աշխատանքները սկսելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական աղետների վնասների կանխարգելմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքականության մեջ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր խնդիրներից է նաև գյուղատնտեսական ռիսկերի մեղմացումը: Սույն որոշման նախագիծը համահունչ է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի գերակա ուղղություններին և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 25-ին ընդունված Փոխակերպելով աշխարհը. մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը բանաձևի աղետների ռիսկի կառավարման և աղետներին դիմակայունության միջոցառումներին:
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Որոշման նախագծի ընդունման նպատակը պայմանավորված է ընթացիկ տարում հրթիռային պաշտպանության նոր եղանակի ներդրման աշխատանքները սկսելու կապակցությամբ:
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները |
|
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նշված որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը, հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը և արդյունքում՝ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
|
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն իրավական ակտի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում կառաջացնի 75 949.356 հազար դրամ ծախս:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈԻԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈԻՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին անհամապատասխանություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
05.05.2017 - 02.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8834
Տպել