Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

 

ՈՐՈՇՈՒՄ       Ա

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    1.    Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի  Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին թիվ 1304-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

    1) Գագիկ Թադևոսյան բառերը փոխարինել Բորիս Դեմիրխանյան բառերով,

    2) Շաքե Մեժլումյան-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախա­րարության  աշխատակազմի տեղեկատվական  տեխնո­լո­գիա­­ների և  ինովացիոն քաղաքականության  վարչության  տեղեկատվական տեխնոլոգիաների  բաժնի  գլխավոր  մասնագետ» բառերը հանել,

    3) Սամվել Հովսեփյան-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազ­մակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների  ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկա­նության փոխգնդապետ» բառերը փոխարինել Վահագն Հարությունյան-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազ­մակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկա­նության փոխգնդապետ բառերով,

    4) Ալեքսանդր Եսայան - «Յուքոմ» ՍՊԸ-ի  արտաքին կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել Թոմաս Մազեջյան-Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ) բառերով,

    5) Դավիթ Սանդուխչյան-«ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ) բառերը փոխարինել Միսակ Խաչատրյան-ՋիԷնՍի-Ալֆա ՓԲԸ-ի ցանցային կառավարման և մոնիտորինգի ղեկավար (համաձայնությամբ) բառերով:

    1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.05.2017 - 25.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8243

Տպել