Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _______________ 2019 թիվ ____-Ն

 

 Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման («ТТ ТС» դասակարգչով «մաքսային տարանցում» ընթացակարգով` բացառությամբ օդային փոխադրումների) դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սույն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրն առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ:
  2. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում էՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան:
  3. 4. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար հարկերը վճարվում են ներմուծվող ապրանքների` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար:
  4. Սույն որոշման դրույթները չեն տարածվում՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա,

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ արժեքը՝ 200 հազ. դրամը:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առեվտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » N 865-Ն որոշումը:
  2. 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    14.10.2019 - 29.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Պետական եկամուտներ, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8790

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

15.10.2019

<<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով` ՀՀ կառավարությունը սահմանում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների թույլատրելի՝ առևտրային չափաքանակ չհանդիսացող չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների), ինչը նշանակում է որ խնդրի ամբողջական կարգավորման նպատակով անհրաժեշտ է այդ չափաքանակների սահմանումը ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլև երրորդ երկրների համար, հետևաբար անհրաժեշտ է որոշման նախագծում առանձին հավելվածով սահմանել երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների քանակների թույլատրելի սահմանաչափերը: Հաշվի առնել, որ որոշման նախագծի նախաբանում նշված իրավական հղմամբ` ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձև հաստատելու լիազորություն ՀՀ կառավարությանը վերապահված չէ, հետևաբար որոշման նախագծի հղման մեջ անհրաժեշտ է լրացնել այդ ձևը հաստատելու լիազորության իրավական հիմքը կամ որոշման նախագծից հանել նշված ձևը հաստատելու վերաբերյալ դրույթները կամ հարցը լուծել փաթեթային /նշված ձևը հաստատելու լիազորությունը վերապահել առանձին՝ օրենքի համապատասխան նախագծով/՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ հոդվածները:

Տեսնել ավելին