«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
_______________ 2017 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի N ՆՀ-213-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի <Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին> N 437-Ն որոշման 1-ին կետի`
- 1-ին ենթակետում <օգտակար հանածոյի արդյունահանման> բառերից հետո ավելացնել <և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման> բառերը:
- 1-ին ենթակետով հաստատված` հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
- պայմանագրի վերնագրում <օգտակար հանածոների արդյունահանման> բառերից հետո լրացնել <և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման> բառերը,
- պայմանագրի նախաբանում <հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի> բառերից հետո ավելացնել <և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների> բառերը,
- 1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Պայմանագիրը նախատեսում է հանքավայրը կամ հանքավայրի տեղամասը կամ հանքային ջրի աղբյուրը կամ հորատանցքը և/կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների շահագործման տրամադրելու պայմանները և ժամկետները, լեռնահատկացման կոորդինատները, կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի կոորդինատները և սանիտարական գոտու սահմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վճարների (բնօգտագործման, բնապահպանական, բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման) վճարման վերաբերյալ դրույթներ, բնապահպանական կառավարման պլանը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման պլանները, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական երաշխիքների ներկայացման, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման (զգուշացման, հրաժարման, փոփոխության), համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ, հանքի փակման հետ կապված դրույթները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:>:
- 2 կետում թվերից հետո ավելացնել <,4 և 5> թվերը,
- 1 կետում <պայմանագրի N 4 հավելվածով` բնապահպանական կառավարման պլանը,> բառերից հետո ավելացնել բառերը,
- 2 կետում <կամ հանքավայրի տեղամասը> բառերից հետո ավելացնել < և (կամ) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտները> բառերը,
- 4կետում ավելացնել նոր 3.4.27 ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
- 7-րդ կետում <տեխնիկատնտեսական,> բառից հետո ավելացնել <ընդերքօգտագործման թափոնների վերամշակման> բառերը,
- 11-րդ կետի3 ենթակետում վերջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
<հավելված N 5 ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ ________ էջից:>:
3.2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետի 4.4 ենթակետում ավելացնել նոր 4.4.10 պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:
Հավելված N 5
օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ)
ընդերքօգտագործման թափոնների վերամշակման
----- -------------- ------------թ. N
ընդերքօգտագործման պայմանագրի
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՈՎ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
- Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների չափը
____________________________
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Ներդրումների չափը |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
4. |
|
|
|
-
Քննարկվել է
03.02.2017 - 18.02.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 9068
Տպել