Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

հոկտեմբերի 2019 թվականի N     -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • Որոշման N 2 հավելվածում՝

ա.  2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.

«13) 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը»,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.

«20) հարմար աշխատանքից հրաժարված անձ                 Գ95              10»,

 գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.2-րդ կետով.

«16.2. Ընտանիքի որևէ անդամի` 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kվարկ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kվարկ-ն հավասարվում է 1.0-ի:»,

դ. 19-րդ կետի բանաձևը «Kբգ» տառերից հետո լրացնել «x Kվարկ» տառերով.

2) Որոշման N 3 հավելվածում՝

ա. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ ենթակետով.

«20) հարմար աշխատանքից հրաժարված անձ                                        Գ95

պահանջվող փաստաթուղթը` եզրակացություն (տվյալ) ստացված զբաղվածության տարածքային կենտրոնից.»,

բ. 14-րդ կետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.4-րդ ենթակետով.

«6.4) հարմար աշխատանքից հրաժարված անձ է համարվում այն գործազուրկը կամ առանձին խմբի գործազուրկը կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձը, որի վերաբերյալ զբաղվածության տարածքային կենտրոնը տրամադրել է հարմար աշխատանքից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություն.»,

գ.  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.2-րդ կետով.

«19.2. Ընտանիքի որևէ անդամի` 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքն ամրագրվում է «Վ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,

դ. 20-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,

ե. 20-րդ կետի 1-ին ենթակետում «19.1-ին» բառերը փոխարինել «19.1-19.2 -րդ» բառերով,

զ. 31-րդ կետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատանքի անցած անդամներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի հիման վրա` աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող վեց ամիսների համար: Ընդ որում սույն նորմը նույն անձի համար կրկին կարող է կիրառվել առնվազն երեք տարի անց:»,

է. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. ընտանիքի որևէ անդամի` 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքի մասին.»,

ը.  N 4 ձևի 33-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,

թ. N 7 ձևը «Բնական գազ» պարբերությունից հետո լրացնել «100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկող» պարբերությամբ.

3) Որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-րդ կետով.

«2.1.  ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին տեղեկանքում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 16 հավելվածով նախատեսված՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրով ձեռք բերված կենդանիների մասին տվյալներ՝ տվյալ ընտանիքի վերաբերյալ կնքված պայմանագրի գործողության ժամանակահատվածի համար»:.

4) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.

«

10.

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանք

Տվյալներ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկողների մասին

յուրաքանչյուր ամիս

յուրաքանչյուր ամսվա 25-ը

առցանց` վեբ ծառայության միջոցով

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների անունը, ազգանունը,

ծննդյան ամսաթիվը,

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), հանրային ծառայությունների համարանիշը

 ».

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    11.10.2019 - 28.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7911

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

11.10.2019

1. 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը պետք է անպայման հստակեցվի սահմանափակ շրջանակով և ապացուցվի որ վարկը ստացվել է բացառապես հեռուստացույց, լվացքի մեքենա, փոշեկուլ, սառնարան, գազօջախ կամ էլ. օջախ գնելու նպատակով, պետք է սահմանել դրանց առավելագույն գնային շեմերը: քանի որ այդ նպաստների նպատակը ընտանիքի կենսամակարդակին աջակցելն է, ոչ թե հանրության հաշվին ավելի բարելավելը, 2. զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելը կամ օրինական աշխատելու հանգամանքները ինչպես են պարզվելու,

Տեսնել ավելին