ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև որոշումը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխանեցնելու և ՀՀ վարչապետի 15.08.2019 թվականի «Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1129-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ վարչապետի 17.05.2017թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի և ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 31.05.2019թ-ին «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել է լրացում, որով ամրագրվել է ՀՀ կառավարության լիազորությունը՝ ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատելու վերաբերյալ։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ նախադասության համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում առկա չէ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համապատասխան նշում, ուստի սույն նախագծով որոշման նախաբանը համապատասխանեցվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, մասնավորապես, որպես որոշման ընդունման նորմատիվային հիմք նշվում է «Ոստիկանության մասին» օրենքի համապատասխան հոդվածը։
Բացի այդ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատում է Կառավարությունը: Ներկայումս որոշմամբ սահմանված չէ ՀՀ քաղաքացու անձնագրի ձևը, ուստի ներկայացված նախագծով սահմանվում է նաև հին նմուշի անձնագրի ձևը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
3.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման նախաբանում կամրագրվի ակտի ընդունման նորմատիվ հիմքը՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու միջոցով, ինչպես նաև կսահմանվի ՀՀ քաղաքացու հին նմուշի անձնագրի ձևը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
10.10.2019 - 25.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6780
Տպել