Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել`

1) հավելվածի կարգով նախատեսված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ,

2) ցանկի որոշ հոդ­ված­­­նե­րի համաձայն զին­­վո­րական ծա­­­ռա­յութ­յան համար ոչ պիտա­նի ճանաչված սահ­մա­­նա­յին տարիքի հա­սած պայ­մա­նա­գրա­­յին զին­­ծառայողներին զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորություն, ինչ­­պես նաև զորամասերի (ՊՆ, ԳՇ կա­ռուց­վածքային միավորների) հրա­մա­նա­տար­­նե­րին (պետերին) ազատել հավելվածի 120-րդ կետով սահմանված կար­գով պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առող­ջական վիճակի չվատթարանալու երաշխիք տալու պար­տա­վո­րութ­յու­նից:

  • Քննարկվել է

    10.10.2019 - 25.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9073

Տպել

Առաջարկներ`

Գագիկ Հարությունյան

25.10.2019

Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը

Վահագն Հակոբյան

25.10.2019

Զինված Ուժերում անելիք ունեցող սպաներին չի կարելի ուղարկել հարկադիր պարապուրդի, իսկ փորձագետների անաչառությանը կարող են գնահատական տալ իրավապահ մարմինները՝ յուրաքանչյուր դեպքով:

Գագիկ Հարությունյան

25.10.2019

Ըստ էության զորամասի հրամանատարի միջնորդագիրը որևէ կերպ չի ազդում զինծառայողի առողջական վիճակի վրա, սակայն զգալիորեն խոչընդոտում է փորձաքննական գործընթացին թե փորձաքննության տևողության անհարկի երկարացման և թե վարչարարության հիմնական սկզբունքների հետևելու առումով։

Տեսնել ավելին