Տիգրան Սարաֆյան
10.10.2019
հանել նախագիծը, իրավական որոշակիության խնդիր կա,
6 - Կողմ
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 312-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ այդ անձը կաշառք տալու մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (բացառությամբ՝ եթե անձը իմացել է հանցագործության վերաբերյալ քրեական հետապնդման մարմիններին հայտնի լինելու մասին):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Քննարկվել է
09.10.2019 - 24.10.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7996
Տպել10.10.2019
հանել նախագիծը, իրավական որոշակիության խնդիր կա,