Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2019թ. N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածի 4-րդ մասի ու 37-րդ հոդվածների պահանջները և ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 266.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետականսեփականություն հանդիսացող անշարժգույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2011 թվականի N 304-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հաստատել՝
1) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափանիշները՝ համաձայն N 2 հավելվածի,
3) գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ ֆիզիկական պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափանիշները՝ համաձայն N 3 հավելվածի
4) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի,
5) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի։
- 2.Պետականսեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առավելագույնը 10 տարի ժամկետով (բացառությամբ՝ ֆիզիկական անձանց) Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման դեպքերի)` օգտագործողի հետ համաձայնության դեպքում կնքելով նաև սպասարկման պայմանագիր:
- Սահմանել, որ անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող՝ համայնքներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված հիմնադրամների), լրատվական կամ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին, միջազգային կազմակերպություններին և ֆիզիկական անձանց։ Ընդ որում, նույն անշարժ գույքի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում, սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող սուբյեկտներին, տարածքն օգտագործողին տրվում է վարձակալությամբ, գործող օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն հաշվարկված վարձակալական վճարի մեծության նկատմամբ սահմանելով 50 տոկոսի զեղչ, երրորդ անգամ դիմելու դեպքում՝ տվյալ անշարժ գույքը նախապատվության իրավունքով տրամադրվում է վարձակալության՝ ուղղակի ձևով։
- Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շենք, շինություններից տարածքների անհատույց օգտագործման տրամադրման համար կնքված պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետի ավարտը, իսկ հարաբերությունները կանոնակարգող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ հաստատված կարգով։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... ..... – ի N ..... - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
- Սույն կարգի իմաստով անշարժ գույք են համարվումպետականսեփականություն հանդիսացող շենք, շինությունները, տարածքները, հանրակացարանային և այլ բնակելի տարածքները, ինչպես նաև դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`
1) համայնքներին,
2) լրատվական կամ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,
3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին,
4) միջազգային կազմակերպություններին,
5) ֆիզիկական անձանց,
6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:
- Սույն կարգի 3-րդ կետով սահմանված սուբյեկտներին տարածքներն անհատույց օգտագործման է տրամադրվում միայն ազատ տարածքների առկայության դեպքում։
- Եթե միևնույն ազատ տարածքի օգտագործման համար դիմել են մեկից ավելի սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված սուբյեկտները, ապա ազատ տարածքի անհատույց օգտագործման տրամադրման նախապատվության իրավունքը տրվում է՝
1) համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների դեպքում՝ այն դիմողին, որի կողմից ներկայացված ծրագրի ցուցանիշներն առավելագույն են համապատասխանում տվյալ ոլորտի կամ տարածաշրջանի զարգացման ծրագրերի առաջադրանքներին,
2) լրատվական կամ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դեպքում՝ այն դիմողին (իրավաբանական կամ ֆիզիկական անձին), որի կողմից իրականացվող գործունեության հիմնական ցուցանիշներն առավելագույն են բավարարում որոշման 2-րդ և 3-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին,
3) այլ կազմակերպությունների դեպքում՝ այն դիմողին, որի կողմից ներկայացված ծրագիրն առավելագույն է բավարարում սույն կարգի 17-րդ կետով սահմանված պայմաններին։
- Անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝
1) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի մակերեսի մասին՝ արտահայտված քառակուսի մետրով,
2) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի (չափաբաժնի) մակերեսը մասին` արտահայտված հա.-ով,
3) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի գնահատված արժեքի մասին՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության,
4) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետի մասին,
5) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը և գրանցման տարին, ամիսը և ամսաթիվը,
6) անհատույց օգտագործող իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը, քաղաքացիների համար՝ նույնականացման (ID) քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները։
- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության են ներկայացվում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի հատակագիծը, լուսանկարները և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը:
- Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
- ՊԵՏԱԿԱՆՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Սույն կարգի 10-րդ և 12-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է համապատասխան ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված՝ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված ծրագրի օրինակելի ձևին համապատասխանող ծրագրի առկայության դեպքում։
- Համայնքներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե՝
1) առկա է համայնքի ավագանու հավանությանն արժանացած և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ տվյալ մարզի զարգացման ռազմավարությանը համապատասխանող ծրագիրը.
2) համայնքի կողմից առաջարկվող ծրագիրը նպատակաուղղված է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանը։
- Լրատվական կամ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է 5 տարի ժամկետով, եթե դրանց գործունեության հիմնական ցուցանիշները համապատասխանում են որոշման 1-ին կետով հաստատված համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին։
- Հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է ծրագրով սահմանված ժամկետով, բայց ոչ ավել 5 տարի, եթե հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագիրը նպաստում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքին և նպատակաուղղված է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը՝ տնտեսական կամ սոցիալական որևէ ոլորտում, ինչպես նաև իրականացվող գործունեությունը համապատասխանում է իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակներին (հասարակական կազմակերպությունների մասով նաև գործունեության առարկային):
- Միջազգային կազմակերպություններին (եթե միջազգային պայմանագրերով այլ պայմաններ նախատեսված չեն) անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնական գործունեություն իրականացնելու համար միջազգային կազմակերպության կողմից հիմնադրված ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը գրանցված (հավատարմագրված) է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: Միջազգային կազմակերպություններին տրվում է մինչև 5 տարի ժամկետով։
- Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում միայն ֆիզիկական անձանց, եթե նրանք և նրանց հետ համատեղ բնակվող անձինք համարվում են սոցիալապես անապահով և չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածք:
- Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հանրակացարանային բնակելի ազատ տարածքների մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կոմիտե է ներկայացնում առաջարկություն համապատասխան տարածքը Հայաստանի Հանրապետության կառավարության2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ:
- Սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված այլ կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե՝
1) կազմակերպության կողմից ներկայացվել է անշարժ գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումները ներառյալ՝ անշարժ գույքի վերանորոգման, շարժական գույքով և սարքավորումներով հագեցման ծավալը (Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված), օգտագործման նպատակների վերաբերյալ նկարագրությունը ու ակնկալվող արդյունքները: Ընդ որում Հայաստանի Հանրապետությանում ներդրումների ներգրավելու նպատակով պետական անշարժ գույքն (բացառությամբ՝ ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների) անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. մինչև 25 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ առնվազն գույքի գնահատված արժեքի չափով ներդրում և աշխատատեղի ստեղծում.
բ. 25-50 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.
գ. 50-75 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.
դ. 75 մլն դրամից ավել գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում,
2) կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագիրը համապատասխանում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրին,
3) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող նվազագույն պահանջների դեպքերում՝ գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար սահմանել 5 տարի, իսկ «գ» և «դ» պարբերություններով առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող նվազագույն պահանջների դեպքերում՝ 10 տարի ժամկետ։ Ընդ որում, անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարել են և նոր ներդրումային ծրագրի նպատակներին համապատասխան կատարվելու է նախորդ ներդրումային ծրագրով ստանձնած ներդրումների առնվազն 50 տոկոսի չափով ներդրումներ։ Այս ժամկետների ավարտվելուց հետո ներդնողը կունենա տարածքը վարձակալելու նախապատվության իրավունք։
III. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կոմիտեն` որոշմամբ սահմանված ժամկետով և պայմաններով համապատասխան իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքում է անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`
1) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Կոմիտեի գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման,
2) օգտագործողը կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնի տվյալ անշարժ գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմին,
3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով կարող է տրամադրվել այլ անձի, միայն Կոմիտեի հանաձայնության դեպքում,
4) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին,
5) պայմանագրի անբաժանելի մաս են համարվում սույն կարգի 9-րդ կետով նախատեսված՝ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար համայնքի, կազմակերպության կամ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները,
6) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից սույն կարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, և 17-րդ կետերով սահմանված պայմաններին և չափանիշներին ոչ համապատասխան գործունեություն իրականացնելու դեպքում՝ անհատույց օգտագործման մասին պայմանագիրն ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- ՊԵՏԱԿԱՆՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում անշարժ գույքի օգտագործման պայմանների նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կոմիտեն` համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց և Կոմիտեի միջև կնքվող պայմանագրի դրույթների համաձայն:
- Անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը կնքելուց հետո Կոմիտեն իրականացնում է անշարժգույքիանհատույց օգտագործման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրի պահանջների կատարման ընթացիկ (կիսամյակային) և վերջնական մոնիթորինգ: Ընդ որում, մոնիթորինգի իրականացման ընթացքում Կոմիտեն կարող է համայնքից, կազմակերպությունից, հիմնադրամից, իրավաբանական կամ ֆիզիկական անձից պահանջել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրին առնչվող փաստաթղթեր և նյութեր:
- Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան իրականացված մոնիթորինգի արդյունքները Կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- Լրատվական կամ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը Կոմիտե են ներկայացնում՝ սույն որոշման հաստատված 2-րդ կամ 3-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին հավաստող փաստաթղթերը, իրենց գործունեության ցուցանիշների համապատասխանությունը: Անհամապատասխանության դեպքում` անհատույց օգտագործման մասին պայմանագիրն ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... ..... – ի N ..... - Ն որոշման
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, որոնք Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման նպատակով դիմելու (այսուհետ` դիմելու պահին) նախորդ երեք տարիներին չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):
- Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տարածքներ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են միայն սույն չափորոշիչների բավարարման դեպքում:
- Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անհատույց օգտագործվող տարածքները քիչ են սույն չափորոշիչներով հաշվարկված մակերեսներից, ապա օգտագործվող տարածքն ավելացնելու պահանջը կարող է բավարարվել միայն տվյալ շենքում ազատ տարածքների առկայության դեպքում: Ընդ որում, լրացուցիչ տարածքները սույն չափորոշիչներով հաշվարկելու ժամանակ հիմք է ընդունվում համապատասխան տարածքում առկա ազատ սենյակի փաստացի մակերեսը:
- Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անհատույց օգտագործվող տարածքները գերազանցում են համապատասխան չափորոշիչով հաշվարկված մեծությունը, ապա լրացուցիչ տարածքները, ցանկության դեպքում, օգտագործողները նախապատվության իրավունքով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալել:
- Հանդես թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցը պետք է`
1) վերջին երեք տարիների ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 6 աշխատակից,
2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատախան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երկու տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը վեց համար (յուրաքանչյուր համարը` 1,5 մամուլ ծավալով և 500 օրինակ տպաքանակով),
3) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանի սույն կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:
- 5-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող հանդես թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 5 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):
- Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող ամսաթերթ (պարբերական մամուլ) թողարկողը պետք է.
1) վերջին երեք տարիների ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 5 աշխատակից,
2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատախան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երեք տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը տասներկու համար (յուրաքանչյուր համարը` 1 մամուլ ծավալով և 1000 օրինակ տպաքանակով),
3) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանի սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:
- 7-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող ամսաթերթ թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 5 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):
- Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող շաբաթաթերթ (պարբերական մամուլ) թողարկողը պետք է.
1) վերջին երեք տարիների ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 6 աշխատակից,
2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատախան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երեք տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը քառասունութ համար (յուրաքանչյուր համարը` 1500 օրինակ տպաքանակով)
3) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանի սույն կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:
- 9-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող շաբաթաթերթ թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 5 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):
- Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող օրաթերթ (պարբերական մամուլ) թողարկողը պետք է.
1) վերջին երեք տարիների ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 7 աշխատակից,
2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատախան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երեք տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը 130 համար (յուրաքանչյուր համարը` 1500 օրինակ տպաքանակով)
3) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանի սույն կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:
- 11-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող օրաթերթ թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 6 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 25 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):
- Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող լրատվական գործակալությունը պետք է.
1) վերջին երեք տարիների ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 10 աշխատակից,
2) դիմելու պահից առնվազն երկու տարի առաջ, համաձայն իրավաբանական անձանց պետական գ
-
Քննարկվել է
04.10.2019 - 20.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8561
Տպել