Հիշել նախագիծը

«Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առաջացել է և գոյություն ունի մասնավոր սեփականության որոշակի համակարգ, որի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի նոր սեփականատերերի զգալի մասը չի զբաղվում տնտեսական գործունեությամբ և մասնավորեցված հողերը դուրս են մնացել տնտեսական շրջանառությունից:

Մասնավորապես՝ հանրապետությունում առկա 445,6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին չի օգտագործվել 202,8 հազ․ հա կամ շուրջ 45 %, որը բավական բարձր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը:

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական քաղաքա­կանությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի և դրանից բխող իրավական ակտերի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:

 

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

      «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

  1. «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում առաջանում է սույն հայեցակարգի միջոցառումների ծրագրից բխող իրավական ակտերի մշակում:
  2. «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
  • Քննարկվել է

    30.09.2019 - 15.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5877

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

15.10.2019

Առաջարկում ենք հավելված 1-ում և 2-ում ներառել դրույթներ, որոնք նպատակաուղղված կլինեն հավելված 2-ի 8-րդ տողում ներկայացված աշխատանքների նպատակով անհրաժեշտ միջոցների ներդրման տնտեսապես ոչ նպատակահարմար լինելու դեպքում, այդ հողերի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոխելու ընթացակարգերի պարզեցում:

Տիգրան Սարաֆյան

01.10.2019

նախագիծը պետք է պարտադիր համայնքներում քննարկվի, ազդեցության գնահատումները տեղում կատարել է պետք,

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.10.2019

Հարգելի գործընկերներ, Կառավարության որոշմամբ հաստատված 2 հավելվածները ներբեռմված չեն կամ էլ ակտիվացված չեն կայքում։ Խնդրում եմ ներբեռնեք հավելվածները, որպեսզի կարողանանք կարծիք հայտնել։ Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ հարցի նախնական քննարկմանը մասնակցել են նաեւ "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ անդամները, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, այժմ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պրն Ա․Քամալյանին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վ․Տերտերյանին, աշխատանքային խմբին ներկայացնելով "Համառոտ գործնական ակնարկ Հայաստանի վարելահողերի կառավարման ոլորտում բեկումնային փոփոխություններ անցկացնելու ուղղությամբ" Հայեցակարգը։ Այդ քննարկումների արդյունքում աշխատանքային խմբում ընդգրկվել է ՀԿ անդամ Վ․Գարոյանը, ով մասնկացություն է ունեցել աշխատանքային խմբի աշխատանքներին։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին