Հիշել նախագիծը

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի _______________ N_______-Լ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2019 թվականի _______________ N_______-Լ 

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

Հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 19-ի N 650 -Լ որոշման հավելվածի 26.1  կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

------ N - Լ որոշման 

  1. Ներածություն
  2. Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել վերջին տարիների ժողովրդագրական և վերարտադրողական առողջությանը վերաբերող պաշտոնական` ՀՀ վիճակագրական կոմիտեի (այսուհետ ՎԿ) և այլընտրանքային հետազոտության տվյալների վերլուծությունը, համաձայն որի Հայաստանում առկա է ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում և ստեղծվել է անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ, մասնավորապես առկա է ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակ, 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում, բնակչություն ծերացում :
  3. Բնակչության վերարտադրողական առողջության իրավիճակը, ծնելիությունն ու բնական աճը, երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի բնութագրական ցուցանիշները թույլ են տալիս գնահատել նաև տվյալ երկրի հետագա զարգացման հեռանկարը:
  4. Վերարտադրողական առողջության պահպանման ու բարելավման խնդիրները շարունակաբար կարևորվել են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ: Մոր և մանկան առողջության պահպանումն ու առողջության բարելավումը ամրագրված է որպես գերակա ոլորտ:
  5. ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 19-ի N 650 -Լ որոշմամբ հաստատված կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ևս (26-րդ կետի 26.1 ենթակետ) ներառված է «Մոր և մանկան, առողջության բարելավում, վերարտադրողա­կան ներուժի ավելացում, ծնելիության անկման տեմպերի նվազեցում» միջոցառումը:
  6. Նախագծի հիմքում դրվել է Միավորված ազգերի կազմակերպության, (այսուհետ ՄԱԿ) 2015 թվականին հռչակած «Փոխելով մեր աշխարհը. Օրակարգում Կայուն զարգացում մինչև 2030թ. գործողությունների պլանը» և կապված դրա հետ ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ընդունած «Կայուն զարգացման 17 նպատակները», ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ ԱՀԿ) «Կանանց վերարտադրողական ու սեռական առողջության 2015-2030թթ.ռազմավարության», ինչպես նաև ԱՀԿ-ի «Կանանց, երեխաների ու դեռահասների 2016-2030թթ.համընդհանուր ռազմավարության դրույթները»:
  7. Սույն որոշման մեջ արտացոլված են վերարտադրողական առողջության պահպանման ու բարելավման ԱՀԿ-ի և միջազգային այլ կառույցների կողմից սահմանած ներքոհիշյալ նպատակակետերը:
  • հնարավորություն տալ մարդկանց իրենց ամբողջ կյանքի ընթացքում հետամուտ լինել վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում իրենց ունեցած իրավունքներին, մինչև 2030 թվականը բոլորի, հատկապես խոցելի խմբերի համար հասանելի ու համընդհանուր մատչելի դարձնել որակյալ բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները,
  • Հայաստանում Վերարտադրողական առողջության ծառայություններն իրականացնել միջազգայնորեն ճանաչված արժեքների ու հիմնարար սկզբունքների հիման վրա. այն է՝ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հասանելիություն, մատչելիություն, հավասարություն, արդարություն, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովում, ապացուցահեն մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառում:
  • նվազեցնել մանկական և մայրական մահացության մակարդակները, ինչպես նաև անպտղության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, վերարտադրողական օրգանների քաղցկեղի ցուցանիշների մակարդակը:
  1. Նպաստել առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության և բնական աճին:
  2. Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հաստատեց և տարիների ընթացքում իրականացվեց «Վերարտադրողական առողջության բարելավման 2007-2015թթ. միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը»:
  3. ՀՀ կառավարության 2016թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման հավելված 2-ի 43-րդ կետի շրջանակներում կատարվեց ««Վերարտադրողական առողջության բարելավման 2007-2015թթ. միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը» ծրագրի իրականացման գնահատումը՝ նպատակ ունենալով պարզաբանել իրավիճակի փոփոխությունը վերարտադրողական առողջության ոլորտում, վերհանել բացթողումներն ու խոչընդոտները, առանձնացնել գերակայությունները, առաջնահերթությունները:
  4. Վերլուծության արդյունքները հիմք հանդիսացան «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվա­կան­ների գործողությունների ծրագրի և ժամանակացույցի» հաստատման համար, որը ներկայումս ավարտական փուլում է:

 2.Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության շրջանակներում կատարված աշխատանքների մասին

  1. Չնայած հատկացված նվազ միջոցներին, ծննդօգնության հիմնարկները կատարում են առավելագույնս բարելավելու ծննդօգնության ցուցանիշները: Վերոնշյալ 2 ռազմավարությունների ու պետական նպատակային ծրագրերի իրականացման շրջանակներում արձանագրվել են հետևյալ արդյունքները.
  • Բարելավել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվական բազան, մշակվել և հաստատվել են հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ու կանանց կոնսուլտացիաների համար մի շարք բժշկական փաստաթղթերի ձևեր:
  • Վերարտադրողական առողջության ոլորտում բարելավվել է օրենսդրական դաշտը. ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են թվով ապացուցահեն 30 ուղեցույց և գործելակարգ,
  • «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ, ուղղված վերարտադրողական առողջության ոլորտի կանոնակարգմանը:
  • Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունների շրջանակներում շարունակվել է իրականացվել «Ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրի ծրագրերը», որոնց շնորհիվ հաջողվել է անկախ սոցիալական վիճակից և բնակության վայրից հղիների նախածննդյան հսկողությունն ու ծննդօգնությունը դարձնել մատչելի, անվճար և ապահովել կանանց նախածննդյան և ստացիոնար ծննդալուծման համատարած, շուրջ 100% ընդգրկվածություն:

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂՈՒՄ:

  • Քննարկվել է

    28.09.2019 - 13.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7285

Տպել

Առաջարկներ`

Սարգիս Ավագյան

04.10.2019

Առաջարկում եմ 46-րդ կետում ավելացնել 19) ենթակետ հետևյալ բովանդակությամբ. Լրացումներ կատարել Կառավարության 5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն որոշման 77.2 կետով սահմանված պահանջներում, այնպես, որ ավելորդ, արհեստական դժվարություններից և պահանջներից ազատվեն Արհեստական սերմնավորման կաբինետներին առաջարկվող պահանջները, որը հնարավորություն կտա այդպսիս կաբինետներ բացել և ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Սարգիս Ավագյան

04.10.2019

Առաջարկում եմ 46-րդ կետում ավելացնել 19) ենթակետ հետևյալ բովանդակությամբ. Լրացումներ կատարել Կառավարության 5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն որոշման 77.2 կետով սահմանված պահանջներում, այնպես, որ ավելորդ, արհեստական դժվարություններից և պահանջներից ազատվեն Արհեստական սերմնավորման կաբինետներին առաջարկվող պահանջները, որը հնարավորություն կտա այդպսիս կաբինետներ բացել և ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Սարգիս Ավագյան

04.10.2019

Առաջարկում եմ 28-րդ կետում ավելացնել 2) ենթակետ հետևյալ բովանդակությամբ. 2) այնուամենայնիվ Կառավարության 5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն որոշման 77.2 կետով սահմանված պահանջները խրթին են և տարբեր մեկնաբանությունների հնարավորություն են տալիս: Օրինակ, արհեստական սերմնավորման կաբինետի առկայություն կարող է թույլատրվել միայն վերակենդանացման բաժանմունքի առկայությամբ !!! Դա բերում է, Արհեստական սերմնավորման կաբինետների սակավություն հանրապետությունում:

Տեսնել ավելին