«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _____________ 2019 թվականի N -Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի
ԹԻՎ 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» թիվ 580-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
_______________ ____ N ____-Ն որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ
1. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակովպետականտուրքի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ.
Գոտին |
Տարածքը |
Առաջին |
Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած` Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետ Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետ` Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա: |
Երկրորդ |
Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետ Չարենցի և Նար-Դոսի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, հատելով Արշակունյաց պողոտան, Կոմիտասի զբոսայգու հյուսիսային սահմանագծով մինչև Հրազդան գետը, Հրազդան գետով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետ Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետ Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, շրջանցելով Ուրուգվայի հրապարակը՝ կրկին Ձորափի փողոցով մինչև Պարոնյան փողոցի հետ հատումը, Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոցի հետ հատումը, Այգեձորի փողոցով մինչև Ջեյմս Բրայսի փողոցի հետ հատումը, Ջեյմս Բրայսի փողոցով մինչև Սոսեի փողոցի հետ հատումը, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետ Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը: |
Այլ |
Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ գոտիներում չընդգրկված տարածք: |
-
Քննարկվել է
26.09.2019 - 12.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 11591
Տպել