Հիշել նախագիծը

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2019 թվական N __ -Լ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

         Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

  1. Հաստատել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը հետևյալ տեղեկատվության տրամադրումը ՝
  • Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հասանելի համայնքի համար եղանակի կանխատեսման, կարկուտի, գարնանային ցրտահարության գրանցված դեպքերի վերաբերյալ՝ շաբաթական պարբերականությամբ,
  • Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումների և թվաքանակի վերաբերյալ՝ ամսական պարբերականությամբ,
  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը գրանցված կարկուտի և գարնանային ցրտահարությունների հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    25.09.2019 - 11.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8091

Տպել