Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «-------» -------------------2019 թվականի N ____- Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԳԱՄՅԱ (2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԳԱՄՅԱ (2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, այդ թվում՝ միջազգային փորձագետների աջակցությամբ, մշակվել են բազմաթիվ նորմատիվային բնույթի փաստաթղթեր: Դրանց մի մասը տարբեր պատճառներով ամբողջությամբ հնարավոր չի եղել կյանքի կոչել կամ գտնվում է կատարման ընթացքում: Ոլորտի բարեփոխումների ընթացքում ծագել են նաև տարբեր խնդիրներ և խոչընդոտներ, որոնց մեծ մասը պայմանավորված է միասնական քաղաքականության բացակայությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Վերջին երկու տասնամյակների ընթացքում իրականացված առողջապահական համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու և համակարգելու նպատակով, այնուամենայնիվ, պահանջվում են լրացուցիչ ջանքեր` բարելավելու համակարգի կառավարման և կառուցակարգային կարողություններն ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային մակարդակներում, հնարավորինս հստակեցնելու և ամրապնդելու առողջապահության ոլորտի ֆինանսավորման գործառույթները` միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով, ապահովելու համապատասխան հիմնական ներուժի և ռեսուրսների (այդ թվում՝ մարդկային) առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնելու առողջապահական ծառայությունների ու հաստատությունների վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացները` միաժամանակ ազատվելով ոչ անհրաժեշտ տարածքային, մահճակալային, կադրային և այլ հզորություններից:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի հնգամյա (2020-2025 թվականների) զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է սահմանել առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները` ուղղված Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջության պահպանմանը, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը, կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության երկարաձգմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում ոլորտային փորձագետներից ձևավորված աշխատանքային խմբի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը         

Ռազմավարության մեջ ներկայացված  ուղղությունների և ծրագրերի իրականացման դեպքում 2020 թվականին նախատեսվում է հասնել նախանշված առողջության և առողջապահական համակարգի գործունեության ցուցանիշներին,

Սահմանված միջոցառումների արդյունքում, նկատի ունելով, որ  առողջապահության համակարգը երկրի բնակչության բարեկեցության կայուն զարգացման անկյունաքարերից մեկն է, ակնկալվում է՝ ներդնելով ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները, պահպանել հանրային առողջությունը, ապահովել բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականությունը:

  • Քննարկվել է

    21.09.2019 - 07.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9946

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

07.10.2019

Առաջարկում ենք նախագծում ներառել Հանրապետության ողջ տարարծքում բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար պարտադիր, պարբերաբար եւ շարունակական վերապատրաստումների անցկացում՝ այդ կերպ ապահովելով գենդերային հավասարության, խտրականությունից զերծ լինելու սկզբունքի ապահովման, բժշկական գաղտնիքի պահպանման, պացիենտի իրավուքների պաշտպանության միջավայրում բժշկական ծառայությունների մատուցումը։

Ստելլա Չանդիրյան

07.10.2019

Առաջարկում ենք նախագծում ամրագրել բժշկական ծառայությունների մատչելիության սկզբունքը՝ այդ կերպ ապահովելով Հանրապետությունում ապրող բոլոր անձանց (հաշմանդամություն ունեցող, գյուղաբնակ , ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող, ԼԳԲՏ* եւ այլ) համար առանց խտրականության բժշկական ծառայությունների հասանելիությունը։

Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ

07.10.2019

Նախագծով չի կարգավորվում թմրամիջոցների ներերակային օգտագործողների (ԹՆՕ) շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բացահայտման եւ կանխարգելման հարցերը։ Հաշվի առնելով, որ նշված անձինք եւս հանդիսանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ առավել խոցելի խումբ՝ առաջարկում ենք մշակել կարգավորումներ ԹՆՕ կանանց հայտաբերման եւ ոլորտային ծառայությունները գենդերային զգայուն դարձնելու նպատակով՝ այդ կերպ ապահովելով ԹՆՕ կանանց կողմից վնասի նվազեցման ծրագրերից օգտվելու հնարավորությունը։

Տեսնել ավելին