Տիգրան Սարաֆյան
20.09.2019
Առաջարկում եմ 1.ամրագրել հիմնավորման մեջ նշված անձանց նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու դրույթ, կամ դրույթներ, 2. նախագիծը ԱԺ ուղարկել ընդունման անհետաձգելի համարելու կարգով,
9 - Կողմ
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:
Զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ: Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայումս հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս: Միաժամանակ, <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> օրենքի նախաբանում ՀՀ պաշտպանությունը և մարտական գործողություններն առանձնացված են ստորակետով, ինչը տեխնիկական վրիպակի արդյունք է:
Բնագավառում իրականացվող քաղաքականություն ուղղված է հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակի ապահովմանը:
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվում է տեխնիկական վրիպակը:
Օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան կարգավորումներ նախատեսել ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն և 12.04.2018թ. N 405-Ն որոշումներում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Քննարկվել է
19.09.2019 - 04.10.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5879
Տպել20.09.2019
Առաջարկում եմ 1.ամրագրել հիմնավորման մեջ նշված անձանց նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու դրույթ, կամ դրույթներ, 2. նախագիծը ԱԺ ուղարկել ընդունման անհետաձգելի համարելու կարգով,